ԾԱԽՍԻ ՏԱԿ Է ԸՆԿԵԼ


Տիգրան Կարապետյանը չափազանց զայրացել է, երբ վերջին ասուլիսից հետո բոլոր թերթերում կարդացել է իր սպորտային մեքենայի տեխզննման կտրոն և ԱՊՊԱ չունենալու մասին լուրը: Նա խոստովանել է, որ հանդիպումից հետո իրեն թվացել է, թե լրագրողներն ընդամենը կատակում են` հետաքրքրվելով գոյություն չունեցող կտրոններով: Իսկ տեղեկատվական արտահոսքը պատճառ է դարձել, որպեսզի հաջորդ օրն ևեթ Կարապետիչի մեքենայի դիմապակուն հայտնվեն և´ ԱՊՊԱ¬ի, և´ տեխզննման կտրոնները: Ասում են, թե հատկապես մարզամեքենան ԺԿ ղեկավարը հազվադեպ է շահագործում, և այն տեխզննում անցած չի եղել արդեն մի քանի տարի: