ՔՉՈՎ ԿԳՈՀԱՆԱՆ


Երևանի քաղաքապետը սոցիալական ցանցերից մեկի իր էջում գրել է, որ Չինաստանից ներկրվող շուրջ 200 ավտոբուս մի քանի շաբաթ հետո Երևան կհասնի: Ըստ քաղաքապետարանի տրանսպորտային վարչությանը մոտ կանգնած աղբյուրների` առաջին հերթին շահագործումից դուրս են մղվելու այն «Գազելները», որոնց գործածութ յան բոլոր հնարավոր ժամկետները վաղուց են գերազանցվել: Սրանով հանդերձ, «տուժած» գծատերերին չեն նեղացնելու, և նրանց հնարավորություն է տրվելու հիմա էլ նոր ավտոբուսները շահագործել: Ենթադրվում է, որ թեկուզ չինական, բայց լրիվ նոր մեքենաները տևական ժամանակ մեծ ծախսեր չեն պահանջի: Այնուամենայնիվ, գծատերերը հաշվել են, որ ավտոբուսները նվազ շահութաբեր են, ու այդ առումով միկրոավտոբուսներն իսկապես եկամտի անփոխարինելի աղբյուրներ էին: