«ՓԱՐՎԱՆԱՆ» ՆՈՒՅՆՊԵՍ ԴԱՏԱՐԿՎԵԼ Է


 

Վերջին օրերին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ոչ միայն Ռ. Հայրապետյանին պատկանող Սևանի «Հարսնաքար» հյուրանոցառեստորանային համալիրում, այլև Ս. Ալեքսանյանի սեփականությունը հանդիսացող «Փարվանա» ռեստորանում: Սևանի «Հարսնաքար» գրեթե ոչ ոք ոտք չի դնում, մի շարք մարզական ընկերություններ հրաժարվել են վաղօրոք այստեղ նախատեսված ամառային հանգստից: «Դատարկության» ալիքը հասել է նաև «Փարվանա», որը միշտ մարդաշատ էր: Վերջին օրերին այստեղ չեն կազմակերպվում զանգվածային միջոցառումներ` հարսանիքներ և այլ արարողություններ: Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները` ոմանք հրաժարվել են նախկին պայմանավորվածություններից: Ինչպես ասում են, մարդիկ որոշել են հեռու մնալ շառուփորձանքից ու չարժանանալ շատերի կշտամբանքին:

Ավելացնենք, որ կովկասյան զբոսաշրջային ընկերությունները «Հարսնաքարը» հանել են իրենց երթուղիներից…