ԹԻՐԱԽԸ ՎԱՐԴԱՆԻԿՆ Է


 

ՏԻՄ ընտրությունների նախօրյակին մեծ թվով գյումրեցիներ նամակ են հղել երկրի Նախագահին, ուր մասնավորաբար ասվում է.

- Վարդանիկի իշխանությունը քաղաքին տվել է ընդամենը մի քիչ խնամված կենտրոն և խայտառակ արվարձաններ, քաղաքապետին` անչափելի հարստության և Սլաբոդկայի բանդան, որի հաղթարշավի արդյունքում տասնյակ փակված բիզնեսներ են, ծեծված ու դանակահարված երիտասարդներ, ցիրուցան եղած գերդաստաններ, խեղված ճակատագրեր, վախի, ատելության, նախանձի և թշնամանքի թվում է առհավետ արմատացած մթնոլորտ: Վարդանիկից ազատվելու շանս էին ընտրությունները, որոնք հավաստեցին, որ Վարդանիկի սիրուց Գյումրիում չեն ուշաթափվում, և մենք Ձեզ չենք խաբում, հարգելի նախագահ:

Ուրախալի է, որ քաղաքացիական ինքնագիտակցությունն արթնացել է նաև Գյումրիում, և շատ գյումրեցիներ կամենում են ազատվել 13 տարի քաղաքապետի պաշտոնը վարող Վարդան Ղուկասյանից: Սակայն զարմանալին այն է, որ գյումրեցիները բաց նամակի տակ չեն դրել իրենց անուն-ազգանունները, հերթական անգամ խույս են տվել համարձակությունից և շիտակությունից: Ավելին, մի՞թե իրենց վերաբերմունքը չեն կարող արտահայտել ընտրությունների ժամանակ իրենց քվեարկությամբ, թե՞ վախենում են հերթական անգամ գայթակղվել բաժանվող 10-20 հազար դրամներով: Ինչպես ասում են` հենց փողը տեսան, իրենց Աստծուն էլ կմոռանան: