Գիտական սենսացիա


Ծխելն ակտիվացնում է իմունահամակարգը Մինչ վերջերս անվիճելիորեն հիմնավորված էր համարվում այն տեսակետը, թե ծխելը թուլացնում է իմունիտետը: Բժիշկները երկար ժամանակ ծխողներին հորդորում էին հրաժարվել կործանարար այդ սովորույթից` իբր այն տկարացնում է իմունային համակարգը: Մինչդեռ, գիտնականները հայտնաբերել են, որ ճիշտ հակառակը` ծխելն այնպես է ակտիվացնում իմունահամակարգը, որ կարողանում է ինքնուրույն ոչնչացնել հիվանդության հարուցիչներին: Իմունոլոգները, այս ուղղությամբ իրենց ձեռք բերած արդյունքները հրապարակելով, բացատրել են նաև, թե ինչու են ծխողներն ավելի ծանր տանում գրիպը կամ մրսածությունը: - Ծխողներն այդ առումով խնդիր են ունենում ոչ այն պատճառով, որ նրանց օրգանիզմը չի կարող պայքարել վարակի դեմ: Նրանց դժբախտությունն այն է, որ իրենց իմունային համակարգը չափից ավելի ուժգին է հակազդում մանրէներին,- իրենց հայտնագործությունը հակիրճ այսպես է ներկայացրել հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Ջեկ Էլիասը: ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ի հավաստմամբ` Էլիասը նշել է, որ ծխողների իմունահամակարգը «դարբնի մուրճ է օգտագործում` որպեսզի ճանճ սպանի»:Բազմակնությունն այլևս չի՞ պատժվի Ղրղըզստանում, թերևս, կվերացվի պատիժը` բազմակնության համար: Այսպիսի առաջարկով հանդես է եկել երկրի Արդարադատության նախարար Մարատ Կայպովը (կանանց ամենամեծ երկրպագու տղամա՞րդն, արդյոք, թե՞ ամենատես պաշտոնյան): Նրա համոզմամբ, քրեական հետապնդումը բնավ համադարման չէ բազմակնությանը. - Ցանկացած պատժի նպատակը հանցագործին դաստիարակելը և ուղղելն է: Մինչեռ դատապարտյալը հետո նորից ապրելու է իր ընտանիքների հետ. ո՞րն է, ուրեմն, նրան ուղղելը… Ստացվում է` այս կարգի հանցագործներին պետք է ցմահ պահել բանտերում: Հայտնի է, որ բազմակնությունն օրինականացված է իսլամական շատ երկրներում: Դրա օգտին առաջարկներ են հնչում նաև Չեչնիայում ու Ինգուշեթիայում: