«Պետք է լավացնենք ռուսների վարքագիծը»


Ամերիկացի սենատոր, նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնը միջազգային ասպարեզում Ռուսաստանի գոծողությունները հերթական անգամ քննադատելով, համոզմունք է հայտնել, որ ՌԴ նախագահը շարունակում է մնալ Պուտինը: «ԷՅ-ԲԻ-ՍԻ»-ի տված իր հարցազրույցում սենատորը նորից կոչ է արել` Ռուսաստանին վտարել «Մեծ ութնյակից»` հայտարարելով. - Դիտարկեք Ռուսաստանի գործողությունները` վերջին շաբաթում ու դրանից առաջ. նրանք կրճատել են նավթի մատակարարումը չեխերին, որովհետև վերջիններս համաձայնագիր են կնքել մեզ հետ: Հեռուստալրագրողը Մաքքեյնին հիշեցրել է, որ G8-ի մյուս երկրները դեմ են Ռուսաստանի վտարմանը: - Ես պետք է պնդեմ, որ ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի համար ադպես ավելի լավ է. ինչպես Ռոնալդ Ռեյգանը մեկնեց Բեռլին և հայտարարեց` «քանդե°ք այս պատը»: