ՀՀ քաղաքացիները վերադարձվեցին


Ս.թ օգոստոսի 4-ին, ժամը 1200-ին, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի (հանձնաժողովի նախագահ` ՀՀպաշտպանութ յան նախարար Ս.Օհանյան) և վերջինիս կից աշխատանքային խմբի ջանքերով, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դեսպան Անջեյ Կասպրչիկի աջակցությամբ, հայ-ադրբեջանական սահմանի Երասխավան-Սադարակ սահմանահատվածում իրականացվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վանիկ Նիկոլայի Զմբոյանի (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյանի (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյանի (Նորադուզ) և Աղասի Ատոմի Ենոքյանի (Նորադուզ) հանձնումը ՀՀ ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ վերջիններս չորսն են այն 13 հոգուց բաղկացած խմբից, որոնք ս.թ. ապրիլին Խաչիկ գյուղում տեղակայված զինավանում քաշքշուք էին ստեղծել` իրենց զինծառայող ընկերոջ դիրքերը զորամասում ամրապնդելու նպատակով: Որից հետո, նույն զորամասի գումարտակի հրամանատարի կողմից` նրանց հանդարտեցելու նպատակով կատարված նախազգուշական կրակոցից խուճապահար դիմել էին փախուստի և առանց կողմնորոշվելու հայտնվել Նախիջևանի տարածքում: Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել էր քրեական գործ: