Ա Ս ՈՒ Մ ԵՆ ՄԱՅՐ ԹԱՏՐՈՆԸ «ՄԱԶԻ՞Ց» Է ԿԱԽՎԱԾ...


ԱՍՈՒՄ ԵՆ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, հայտնի իրադարձություններից հետո, վստահաբար հաստատվում է «Մազի ուրվականը»: «Նշանակեք ինձ Սունդուկյանի տնօրեն, և ես մեկուկես տարում կթնդացնեմ ազգային թատրոնը»: Այս միտքը Արմեն Մազմանյանը չի դադարում գրավոր և բանավոր տարփողել ի լուր ամենքի: Վահե Շահվերդյանի դեմ դրսից ու ներսից նյութվող բանսարկության «հաղթական» ավարտից` գեղարվեստական ղեկավարի լիազորությունները օգոստոսի 15-ից դադարեցնելու պաշտոնական հայտարարությունից հետո, Մազը վերահաստատեց «թատրոնանվեր» իր երազանքն իրագործելու վճռականությունը: Նկատի առնելով, որ Ազգային թատրոնի նորահաստատ կանոնադրության մեջ «գեղարվեստական ղեկավար»-ի հետքն էլ չկա, նաև Մշակույթի նախարարի հետ նրա ունեցած «ջերմ-բարեկամական» հարաբերությունները, սունդուկյանցիներից շատերը հասկացան, որ Մայր թատրոնը «մազից» է կախված: Ոմանք անմիջապես հիշեցին «Գոյ» թատրոնի և «ԱԴՐԻ»-ի մշակութային «զարթոնքը» և, սարսռալով «փայլուն» հեռանկարից, սկսեցին փրկության ուղիներ մտմտալ: Մյուսները, ինչպես, ասենք, Լորենց Առուշանյանն ու Ալվարդ Պետրոսյանը, որոշեցին ամառանոցային «համեստ» թեյախմությամբ վերահաստատել իրենց ծնողական երբեմնի վերաբերմունքը ապագա ամենահավանական տնօրենի հետ: Նույնիսկ Տիգրան Ներսիսյանին հրավիրեցին մասնակցելու կարոտյալների այդ «անմեղ» հավաքույթին: ԱՍՈՒՄ ԵՆ, վերջինիս արտիստական փառքը Շահվերդյանի կողմից առանձնահատուկ փայլեցվելուց խանդավառված Մշակույթի նախարարը (լավ հարևաններ են...) դիմել է ՀՀ նախագահին` նրան արտահերթ «ժողովրդականի» կոչում շնորհելու խնդրանքով և զարմացել ու նեղացել է մերժում ստանալիս: Սա` իմիջիայլոց: Գուցե ամառանոցային «թեյախմության» հետ կապ չունի: Պարզապես` ԱՍՈՒՄ ԵՆ... ԱՍՈՒՄ ԵՆ, երբ թեյախմության լուրը տարածվեց (մի բուռ ժողովուրդ ենք…), Առուշանյանը շտապեց ապահովագրել իրեն հնարավոր վտանգից (բա որ հանկարծ սունդուկ յանցիներն ի վերջո համախմբվե՞ն ու լուրջ ընդդիմությամբ փակեն իրենց տան դռները Մազի առաջ): Հրեշտակակերպ չքմեղությամբ փորձեց խուսանավել, թե, իբր, իրենց հանդիպումը ամենևին կապ չուներ թատրոնի խնդիրների հետ, թե Արմենն իրեն ու Ալվարդին որդու պես հարազատ է: ԱՍՈՒՄ ԵՆ նաև` փայտը ձեռքդ վերցնես… ԱՍՈՒՄ ԵՆ, իբր այդ «անմեղ» «մի բաժակ թեյից» սթափության նշաններ են սկսել ի հայտ բերել հատուկենտ սունդուկյանցիներ... Պենտագոնը կանխորոշել է ապագա հակառակորդներին Միացյալ Նահանգների արտաքին և ռազմական քաղաքականությունը կանխագծող կարևորագույն մի փաստաթուղթ ընկել է լրագրողների ձեռքը: Սովորաբար, երկրի նոր նախագահի մուտքից առաջ, նման ծրագիրը պարբերաբար թարմացվում է ու սրբագրվում Պաշտպանության նախարարության կողմից: Այս անգամ, սակայն, ԱՄՆ Պնախարար Ռոբերտ Գեյթսն արդեն նախապատրաստել է ազգային պաշտպանության նոր մարտավարությունը: Եվ գաղտնի այդ փաստաթղթի պատճենը հայտնվել է ինտերնետային հրատարակություններից մեկում, որն էլ դա փոխանցել է The Washington Post-ին: Փաստաթղթում նշվում է, որ ինչպես արտաքին քաղաքականության, այնպես էլ Զինված ուժերի զարգացման գլխավոր առաջնահերթությունը պայքարն է միջազգային ահաբեկչության դեմ` այսպես կոչված «Երկարատև պատերազմը»: Այդ պայքարն իրականացվելու է ռազմական գործողություններով, կազմակերպչական օժանդակությամբ և հակամարտող տարածաշրջաններում սոցիալական ու տնտեսական խնդիրները լուծելուն նպաստող ֆինանսական աջակցությամբ: Նահանգների համար գլխավոր սպառնալիք է համարվում միջազգային ահաբեկչությունը, և որպես դրա դեմ պայքարի հիմնական ճակատներ նշված են Աֆղանստանն ու Իրաքը: Սակայն ընդգծվում է նաև, որ այդ երկրներում հաղթելու դեպքում անգամ վերջակետ չի դրվելու ահաբեկիչների հետ հակամարտությանը: Հնարավոր սպառնալիքների շարքում նշված է Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ներուժի աճը: Պենտագոնի ղեկավարի կարծիքով` այդ երկրների հետ տնտեսական սերտ համագործակցությունը զուգահեռ պետք է միջոցներ ձեռնարկվեն` նրանց ռազմական հզորությունները խոչընդոտելու: ԱՄՆ-ի առավել հեռանկարային դաշնակից է համարվել Հնդկաստանը: Ծրագրային այդ փաստաթղթում Գեյթսը նաև նշել է` «Ահաբեկիչներին բռնելու կամ ոչնչացնելու ռազմական ջանքերը պետք է նպաստեն տեղական կառավարությունների հետ հարաբերությունների ամրապնդմանն ու տնտեսական զարգացման բարելավմանը: Ինչպես նաև` զուգորդվեն այն հիմնախնդիրների ըմբռնմամբ, որոնք հաճախ հանգեցնում են ապստամբական շարժում և ահաբեկչական խմբեր ձևավորելուն»: Հատկապես նման քաղաքականությունը հնարավորություն կընձեռի ահաբեկչության դեմ պայքարի ծանրությունը բարդել խնդիրներ ունեցող երկրների կառավարությունների ուսերին: Գեյթսի ստորագրած փաստաթուղթը փոխանցվել է Սենատի ոլորտային կոմիտեներինա և ներկայացուցիչների պալատ, սակայն չի հրապարակվել. հավանաբար այն պատճառով, որ մինչ նախագահի ընտրությունները (որից հետո պաշտպանական գերակայությունները հավանաբար վերանայվելու են), դեռ 3 ամիս կա: Ի դեպ` 28 էջից բաղկացած Ազգային պաշտպանության իր ռազմավարությունը Գեյթսը համարում է «գործողության հանգամանալի ծրագիր»` ամերիկյան նոր առաջնորդի համար: