Երկրամերձ աստղակերպերը


ՆԱՍԱ¬ի աստղագետները հաշվարկել են մեր մոլորակի մերձակայքում գտնվող աստղակերպերը և հայտարարում են, որ հիմա իրենց հայտնի են գրեթե բոլոր երկնային այն մարմինները, որոնք կարող են վտանգավոր լինել Երկրի համար: Տվյալները ստացվել են «Ուայզ» աստղադիտակի միջոցով, որն ավելի քան մեկ տարի պատճենել է տիեզերական տարածությունները: Ինֆրակարմիր տեսողության շնորհիվ սարքը նկատել է նույնիսկ ամենամութ օբյեկտները: Գիտնականները հաշվել են, որ Երկրին մոտ գտնվում են շուրջ 1000 խոշոր, փոքր մոլորակներ (աստակերպեր)` ավելի քան 1 կիլոմետր տրամագծով: Դրանց գրեթե կեսը (կամ մի փոքր ավելի) կարող են մերձենալ մեր մոլորակին: - Աստղագետները հայտնաբերել են մեր մոլորակի մոտակայքում գտնվող խոշոր աստղակերպերի 93 %¬ը: Մենք գիտենք դրանց ճշգրիտ կոորդինատները և շարժման հետագիծը: Դա նշանակալի չափով նվազեցնում է Երկրի հետ դրանց անակնկալ բախման վտանգները: Կարելի է ասել, որ հիմքեր կան վերանայելու հնարավոր վտանգները` շեղելով կամ նվազեցնելով դրանք: Բայց գոյություն ունեն ևս տասնյակ հազարավոր միջին աստղակերպեր. այնպես որ` հետազոտությունները շարունակվում են,¬ հայտարարել է NEOWISE ծրագրի ղեկավար Էմի Մայնցերը: