համեմատել են Հիտլերի հետ Այն էլ` ուղիղ եթերում


Ամերիկացի երգիչ Հենկ Ուիլյամսը Fox News հեռուստաալիքով կազմակերպած շոուում ԱՄՆ¬ի նախագահին անվանել է «Նեթանյահուի հետ գոլֆ խաղացող ֆյուրեր»: Նա «ընդամենը» իր կարծիքն է հայտնել 2012¬ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուների մասին: Ծրագիրը հեռարձակվել է ուղիղ եթերում, և նրա խոսքերը մեղմել կամ կրճատել հնարավոր չէր: Հենկը բառացիորեն ասել է. - Օբաման գոլֆ է խաղում Ջոն Բեյների հե՞տ: Դա նույնն է, որ Հիտլերը գոլֆ խաղար Նեթանյահուի հետ: Երկիրն այս վիճակում է, իսկ նրանք… Օբաման, Բայդենը… Նրանք բոլորը թշնամինե´ր են: Իր խոսքի չափը չճանաչող «խիզախ» երգիչը եթերից մի քանի ժամ հետո ներողություն է խնդրել` պետության ղեկավարի և ամերիկյան քաղգործիչների հասցեին իր հարձակողական արտահայտությունների համար: - Ես կոշտ դիրքորոշում ունեմ թեկնածուների նկատմամբ, բայց ինձ հազվադեպ են ճիշտ հասկանում: Ես վտանգավոր զուգահեռներ անցկացրի, որպեսզի գոնե մեկ անգամ ինձ ճիշտ հասկանան: Ես փորձեցի բացատրել, թե ինձ համար ինչպիսին է այդ կուսակցությունը: Ինքս միշտ հարգել եմ Օբամայի վարչախմբին,¬ արդարացել է Հենկը: Նախագահի մասին խոսելիս` Ուիլյամսը նկատի է ունեցել հունիսին Բարաք Օբամայի և ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության ղեկավար Ջոն Բեյների հանդիպումը: Այդ ժամանակ գոլֆ խաղի ուղեկցությամբ պաշտոնյաները քննարկել են Կոնգրեսի հետ Սպիտակ տան փոխըմբռնումների հիմնախնդիրը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և Ադոլֆ Հիտլերի համատեղ խաղի հետ համեմատությամբ երգիչը նկատի է ունեցել դեմոկրատների ու հանրապետականների հաշտության անկարելիությունը: