ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԺՈՂՈՎ. անդրադարձներ Առողջ համագործակցության ոգով


Հանրային խորհրդի ձեռնարկատիրության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ, «Ազգային համագործակցութ յուն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ ՍԱԴՈՅԱՆ: - Սփյուռքահայերին մեծապես ոգևորած համաժողովը հետագայում որքանո՞վ կնպաստի Հայաստան-Սփյուռք գործակցության ամրապնդմանը. այս և մի քանի այլ հարցերի շուրջ է մեր զրույցը: - Ես ողջունում եմ նման միջոցառումների կազմակերպումը: Գտնում եմ, որ մեր միասնական ջանքերը պետք է նպատակաուղղված լինեն մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը: Անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք աշխարհով մեկ ստեղծել միասնական նպատակային գործունեության ընդունակ ազգ-կազմակերպություն: Դրան միտված ցանկացած նախաձեռնություն իսկապես գերողջունելի է: Գոհ եմ համաժողովի ընթացքից: Կարծում եմ` միջոցներ կձեռնարկվեն, որպեսզի եղած առաջարկները կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն: - Դուք ևս որոշակի գործունեություն եք ծավալել` ուղղված Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը: Ի՞նչ խնդիրներ է իրականացնում Ձեր տնօրինությամբ գործող «Ազգային համագործակցություն» հիմնադրամը: - Արդեն ձևավորվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Այժմ քննարկվում են մեր առաջիկա ծրագրերը: Մեր առաջնային խնդիրն է` փորձել հաղթահարել հեռահաղորդակցության համակարգերից արդյունավետ օգտվելու հնարավորությունների հետ կապված դժվարությունները: Գաղտնիք չէ, որ ժամանակակից հեռահաղորդակց ման տեխնոլոգիաները լայն հնարավորություն են ընձեռում մեծ Սփյուռք ունեցող ժողովուրդներին` որպես ամբողջություն աշխարհով մեկ ինքնակազմակերպվելու: Անհրաժեշտ է համաշխարհային համացանցում ստեղծել մեր մշակութային առանձնահատկություններն ամբողջացնող ազգային վիրտուալ տարածք: Այսինքն` հիմնադրամի համար առաջնային է բազմակողմանի ծառայություններ մատուցող ազգային համագործակցության ընդհանրական կայքի ձևավորումը: Այդ ուղղությամբ լուրջ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի կարողանանք միասնական, ամբողջական ազգ- կազմակերպություն ստեղծել: Առանձնակի անհրաժեշտություն է նաև համացանցի միջոցով հեռուստանյութերի արխիվացումն ու տրամադրումը, որովհետև, դժբախտաբար, գաղթօջախների ժամանակային տարբերությունները երբեմն մեր հայրենակիցներին հնարավորություն չեն տալիս հետևել ուղիղ հեռարձակումներին Հայաստանից: Մեզ համար ևս այս առումով որոշակի սահմանափակումներ կան: Մեր նպատակներից է նաև ստեղծել գործարար աշխարհում որոշակի դերակատարություն ուեցող հայերի փոխաջակցման, փոխհամագործակցության հնարավորություն` օգտվելով հեռահաղորդակցման միջոցներից: Ինչպես նաև` միևնույն նախասիրութ յունների, մասնագիտական հետաքրքրությունների տեր մարդկանց խմբեր (ավելի անմիջական ու արդյունավետ շփումների համար) և գիտատեխնիկական զարգացմանը նպաստող հեռավար ուսուցման, խորհրդատվության ծառայություններ: Այս ամենը հնարավոր է իրականացնել, եթե կարողնանք Հայաստանում, գաղթօջախներում և Արցախում ստեղծել հեռակապի հնարավորություններ ունեցող կենտրոններ: Հեռավար ուսուցման, խորհրդատվության, հեռաբժշկության, ես կասեի նույնիսկ քաղաքական գործընթացներին մասնակցության լայն հնարավորություններն օգտագործելով` պետք է փորձենք ստեղծել մի ամբողջություն` նպատակային գործունեության ունակ ազգ-օրգանիզմ, ազգ-կազմակերպություն: Մեր հիմնադրամը շատ մեծ անելիքներ ունի: Տա Աստված, որ կարողանանք իսկապես բարձր մեր նպատակներին համահունչ գործունեություն ծավալել: - Որպես քաղաքական գործիչ, ինչպե՞ս եք վերաբերվում սփյուռքահայ մեր հայրենակիցների որոշակի հատվածի ընդդիմադիր հայացքներին: Արդյո՞ք ճիշտ է հեռվից ընդվզելն ու քննադատելը: - Չէի ասի, որ մեր սփյուռքահայ հայրենակիցների զգալի մասը գերընդդիմադիր հայացքներ ունի: Ընդհակառակը` չափավոր է քննադատությունը: Պարզապես հայաստան յան որոշ լրատվամիջոցներ արհեստականորեն ուռճացնում են պատկերը: Այնպես են ներկայացնում` իբր Սփյուռքում մեծ դժգոհություն կա: Հնարավոր է` որոշ քաղաքական ուժերի է ձեռնտու այդպես ներկայացնել: Ես անուններ չեմ ուզում նշել: Իրականում` հատկապես մեր Անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներից հետո, Սփյուռքի շատ ներկայացուցիչների կողմից գոհունակություն և մեր մեծ, ընդհանուր գործին մասնակցելու պատրաստակամություն եմ նկատել: Կարծում եմ` առողջ քննադատությունն իսկապես անհրաժեշտ է: Ժողովրդավարությունն է ենթադրում, որ պետք է երբեմն ավելի շատ բացերի մասին խոսել, որովհետև թերությունները վերացնելու խնդիրը շատ ավելի հրատապ է: Այս տեսակետից քննադատությունը չափավոր է: Ի վերջո մեր նպատակն է ստեղծել ազգ-կազմակերպություն, որն ունակ է միասնական գործունեության: Բայց դա իհարկե չի նշանակում, որ տարբեր հատվածների, տարբեր ներկայացուցիչների կողմից չպետք է հնչեն քննադատություններ` տեղ գտած թերությունների մասին: Ընդհակառակը` քննադատությունը կնպաստի ինքնակազմակերպվելուն: Սփյուռքում շատերը քաջ գիտակցում են, որ միասնականության հասնելու համար պետք է զերծ մնալ փոխադարձ վարկաբեկումներից, վիրավորանքներից: Առողջ համագործակցության ոգին պետք է իսկապես տիրի մեր ներազգային հարաբերություններում:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ