ՀՀ զինված ուժերի 16 սպաների տրամադրվեցին ծառայողական բնակարաններ


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Էջմիածին քաղաքում մասնակցել է ՀՀ զինված ուժերի 16 սպաների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Շնորհավորելով նորակառույց շենքի բնակիչներին` Սեյրան Օհանյանը նշել է, որ զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը, այդ թվում` բնակարաններով ապահովումը Պաշտպանության նախարարության կարևորագույն խնդիրներից են և գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Նորակառույց շենքի բացումից հետո սպաներն իրենց բնակարաններում հյուրընկալել են պաշտպանության նախարարին: Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին` Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով, ապահովված են անհրաժեշտ հարմարություններով և գույքով: