ՕՍԿԱՆՅԱՆ` ՆԱԽԱԳԱՀ


Ըստ որոշ տեղեկությունների, 2013-ին սպասվող նախագահական ընտրություններում իր թեկնածությունն է պատրաստում առաջադրել նաև նախկին արտգործնախարար և «Սիվիլիթաս» հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Օսկանյանը: Նրա առաջադրումն, իհարկե, լոկ ձևական է լինելու, քանի որ Օսկանյանը պատրաստվում է դառնալ մի շարք ընդդիմադիրների թեկնածուն և ձայներ տանել այլ թեկնածուներից: Մեր աղբյուրների հավաստմամբ, նա արդեն զրույցներ է ունեցել «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ, նրանց հորդորել է անցնել իր ճամբարն ու գործել միասնաբար: Չի բացառվում, որ «ոևէ» կերպ քաղաքականություն մտնելու օսկանյանական ջանքերը թելադրված լինեն երկրորդ նախագահի կողմից և նպաստեն հենց Ռոբերտ Քոչարյանի հնարավոր քարոզչությանը… Ուրեմն սպասենք, որ առաջիկայում Վարդան Օսկանյանի «Օրակարգ» թերթն ամբողջապես նվիրվելու է Ռոբերտ Քոչարյանի գովաբանություններին և ներկա իշխանություն ների քննադատությանը…