Հա՞ որ...


Կենտրոնական ընտրական հանձնաժողովում զարմանքով են ընդունել իրենց դասընթացներին մասնակցելու համար ստացված աննախադեպ քանակությամբ դիմումները: Այսպիսով, ավելի քան 40 հազար մարդ ճանաչողական այդ դասընթացներին մասնակցելով` ձգտում է առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ողջ հանրապետության տարածքում ձևավորվելիք շուրջ 2.000 ընտրական հանձնաժողովներում ընդգրկվել: Դիմումները ԿԸՀ¬ում թեև դեռ չեն հասցրել տեսակավորել, սակայն հայտնի է, որ առավել ակտիվ են հատկապես քաղուժերի համակիրները: Մասնավորապես` ԱԺ¬ում ներկայացված կուսակցությունները, որոնք հանձնաժողովներում ներկայացուցիչներ ունենալու իրավունք ունեն, բացառիկ նախաձեռնողականություն դրսևորելով, ձգտում են ամբողջ երկրում «բաց մնացած» տարածքներ չթողնել: Գոնե հանձնաժողովականներ ունենալու ճանապարհով նրանք ընտրություններում առավելագույնին հասնելու երաշխիքներ են փորձում ստեղծել: Քիչ չեն եղել նախադեպերը, երբ հատկապես մեծամասնականով առաջադրված թեկնածուների ճակատագիրն ընդամենը մեկ տեղամասի մի քանի հանձնաժողովականի քվեարկությամբ է որոշվել: Էլի՞ նույն ջուր¬ջրաղացը