«ՀԱՅԼԵՌՈՎ» ԿԱՌՈՒՑԵՆՔ ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ


Ըստ հավաստի տեղեկությունների` ջուր արտադրող «Հայլեռ» ձեռնարկությունը ևս պատկանում է ՕԵԿ նախագահ և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Ուրեմն, իր սեփականությունների ցանկն օրավուր ընդարձակելուց, խանութների ու հյուրանոցների լայն ցանց ստեղծելուց զատ, Ոսկեվազում գինու-կոնյակի գործարանի սեփականատեր դառնալուց հետո, օրենքների ու օրինականության երկիր կառուցող կուսակցության առաջնորդը հիմա էլ ջրի արտադրման ձեռնարկություն է հիմնել` հավանաբար մոռանալով, որ հայրենի Սահմանադրությունը պետական ծառայողին արգելում է գործարարությամբ զբաղվել: Բայց, ինչպես վկայում են իրազեկ աղբյուրները, Արթուր Բաղդասարյանը չի երևում իր սեփականությունը հանդիսացող օբյեկտներում, կառավարումն իրականացնում է «երկրորդ ձեռքի» միջոցով, որպեսզի հանկարծ շատերը չիմանան, որ աստիճանաբար ինքն էլ է անդամագրվում օլիգարխների բանակին: