ՆՈՐ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՀԱԿ¬ում նորից են տարաձայնություններ առաջացել` հիմա էլ կոալիցիայի հետ երկխոսությունը դադարեցնելու խնդրի հետ կապված: Այս օրերին Ազատության հրապարակում անցածն ու ներկան վերլուծելու մեծ հնարավորություն ստացած ընդդիմադիրներից շատերը պնդում են, որ եթե ոչինչ այդպես էլ չէր ստացվելու, ապա երևի թե չարժեր բանակցութ յունների թեման առարկայացնել, իսկ երկխոսության մեկնարկից հետո այդքան շուտ ու առանց լուրջ հիմնավորումների` այն դադարեցնել: Այս տեսակետի ընդդիմախոսներն էլ մատնանշում են ՀԱԿ հայտարարությունը, որտեղ նշված է, թե երկխոսությունը դադարեցվում է հասարակության ուժերը մոբիլիզացնելու նպատակով: Ավելի հավանական է, որ նշված տեսակետներից առաջինի կողմնակիցները ավելի ուշ իրավացի կլինեն, քանի որ, ինչպես երևում է, հասարակությունն Ազատության հրապարակում` ՀԱԿ¬ի շուրջ այդպես էլ չի համախմբվում: