ՇՓՈԹՎԵԼ Է ՈՒ ԴԺԳՈՀԵԼ


Հայաստանի թերևս ամենահարուստ օլիգարխներից մեկը համարվող Տիգրան Արզաքանցյանը գտնում է, որ ինքն այնքան էլ օլիգարխ ու բիզնեսմեն չէ և պատրաստվում է հաջորդ խորհրդարանում նույնպես մանդատ ունենալ: Օրենսդիրի և գործարարի կարգավիճակների համատեղումը նա պատրաստվում է հայրենի Գավառի մեծամասնական ընտրատարածքից վերահաստատել: Ի դեպ, հակառակ այս պատրաստակամությանը` նախօրեին քվերակել ու արդյունքում` հրապարակավ դժգոհել է ԱԺ «տեխնիկայից»: Նրան հակադարձողներ են եղել, ովքեր տեղի ունեցածը կատակի վերածելով` պատգամավորին հուշելով են, որ եթե ավելի հաճախ բարեհաճի նիստերին ներկա գտնվել, քվեարկելու ձևն էլ կսովորի: