ՊԱՊԱՆՁՎԵԼ Են


Բոլոր նախադրյալներն ստեղծված են Հայաստանում սուրճի գինը կտրուկ նվազեցնելու համար: Բրազիլիայում և աֆրիկյան որոշ երկրներում այս տարի սուրճի աննախադեպ բերք է ստացվել, և միջազգային շուկաներում արդեն իսկ սկսվել է դրա գնանկումը: Երևանյան խանութներում հավաստիացնում են, որ Հայաստանում առավելագույնը մի քանի ամսվա պաշար է սովորաբար ամբարվում, և աշխարհում տեղի ունեցած գնանկման ազդեցությունն այստեղ նույնպես արդեն պետք է սկսեր նկատվել: Նշվում է նաև, որ այս տարվա բերքն այնքան առատ է, որ մինչև 20-30 տոկոսանոց էժանացման մասին կարելի է խոսել: Հայ օլիգարխները, մասնավորապես Սամվել Ալեքսանյանն ու Հրանտ Վարդանյանը, որոնց ձեռքին է մեծասասամբ կենտրոնացած սուրճի ներկրումը, ինչպես նաև գների կարգավորմամբ զբաղվող ՏՄՊՊՀ¬ն, տեղի ունեցածի և իրենց անելիքի մասին ծպտուն անգամ դեն տանում: Քար լռություն են պահպանում նաև մի քանի սփյուռքահայեր, որոնք ովքեր ևս մասնակցություն ունեն Հայաստան ներկրող և վաճառվող սուրճի շուկայում: