Հսկայական կրծկալը` 4,5 հազար եվրոյով


 

Հազիվ թե դրա հեղինակներն այդպիսի չափսեր ունեցող կին երազեին: Բայց կարել ու կարողացել են վաճառել 26 մետրանոց վառ-վարդագույն այդ ներքնազգեստը: Վաճառքը կատարվել է Golden PΖlΖce.coΗ առցանց-կազինոյում, որը հռչակված է տարօրինակ իրերի «պաշտամունքով» (տեղեկացրել է Metro-ն):

3601 ֆունտ ստեռլինգով վաճառված կրծկալը, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, «արտադրվել» է անցյալ տարի` կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի շարժման համար: Այդ հսկա «տարայում» կարող է տեղավորվել թենիսի 2 կորտ:

- Մենք շատ ուրախ ենք, որ այդքան գումարը կծախսվի կրծքի քաղցկեղի դեմ պայքարելու համար,- ասել է վաճառքի կազմակերպիչ Ադրիան Սիմպսոնը:

Նույն առցանց-խաղատան հավաքածուում է նաև երգիչ Ջասթին Բիբերի մազափունջը, փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսի հղիության թեստը և դերասան Ուիլյամ Շետների երիկամի քարը:

Տեսնես դրանք գնող խենթե՞ր էլ կգտնվեն: