ՔԱՂՏԵԽՆՈԼՈԳՆԵՐԸ «ԿՐԱԿՈՒՄ ԵՆ ՕԴՈՒՄ»


 

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն այնպիսի եզրակացություններ է արել, որոնք, մեղմ ասած, հազիվ թե ողջամիտ ու բանական համարվեն: Այսպես.

- Ըստ իմ դիտարկումների` այսօր Հայաստանում նախագահ դառնալու հնարավորություն ունեն Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան»-ի և Հայ ազգային կոնգրեսի թեկնածուները: Ուրիշ ոչ մի թեկնածու բացարձակ շանս չունի: Նույնիսկ չեմ ասում` 1 տոկոս, երեք կամ 6 տոկոս:

Սակայն հավատընծա չէ այս տեխնոլոգի այն կանխատեսումը, թե ՀԱԿ-ի թեկնածուն ևս ունի նախագահ դառնալու ռեալ հնարավորություն: Լ. Տեր-Պետրոսյանն իր իրատեսութ յամբ չէր կարող չնկատել, որ փոխվել է հասարակության վերաբերմունքն իր և իր թիմի նկատմամբ: Այսօր ՀԱԿ-ն այլևս ընդդիմադիր դաշտի առաջնորդը չէ, իսկ սա նշանակում է, որ քաղաքական այս ուժն այլևս չի կարող սեփական նախագահի թեկնածուով հաջողության հասնել: Մի հանգամանք ևս, մինչև հիմա ՀԱԿ-ը չի որոշել, թե ով է լինելու իր թեկնածուն, կամ` լինելո՞ւ է արդյոք, իսկ ահա Արմեն Բադալյանն արդեն կանխատեսումներ է անում…

Մնում է միայն ավելացնել, որ առաջիկայում մենք դեռ շատ նման քաղտեխնոլոգների «ելույթներին» ականջալուր կլինենք, որոնք կվկայեն, որ քաղաքական գիտությունն ու պրակտիկան մեզանում ոչ միայն խանձարուրային վիճակում են, այլև գտնվում են որոշակի «մուտիլովկաների» շրջագծում…