Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ


 

Հետզհետե ավելի համառ են դառնում պնդողները, թե Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ըստ ամենայնի պատրաստվում է հրաժարական ներկայացնել: Համենայն դեպս, տրամաբանությունը հուշում է, որ Սերժ Սարգսյանի շտաբը գլխավորելու պարագայում նա պետք է հրաժարվի ԱԺ նախագահի պաշտոնից:

Հովիկ Աբրահամյանը զգալի շրջանակներում ընկալվում է իբրև Հայաստանի իշխանության ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, ով անգամ հավակնում է Սերժ Սարգսյանից հետո լինել նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկը:

Առաջիկա հնարավոր հրաժարականն այլ պատճառ էլ կարող է ունենալ: Չի բացառվում, որ ՀՀ նախագահի ընտրությունից հետո նա նշանակվի վարչապետի պաշտոնում:

Մ. ԳԵՎՈՐԳՅԱՆՀ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ