ՄԵԴԱԼԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ


 

Մենք մի քանի առիթով անդրադարձել ենք «Արմավիայի» գործունեությանը: Այն, որ Միխայիլ Բաղդասարովը պարզապես ծաղրում է հայաստանցի ուղևորներին, անընդհատ թանկացնում ուղևորափոխադրումների գները, մատուցում ցածրագույն սպասարկում, կասկածելի որակի սնունդ` վաղուց հաստատված իրողություններ են:

Սակայն պարզվում է, որ կա նաև «մեդալի հակառակ կողմը»: Այսինքն, այն մարդը, ով միտումնաբար խոչընդոտում է «Արմավիային»` իր համար նպաստավոր գնով ընկերությունը գնելու համար: Այս մարդը «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր դարձած արգենտինահայ Էռնեկյանն է, ում հրահանգով են անընդհատ խաթարվում թռիչքները:

Տեղեկություններ ունենք, որ Հանրային խորհուրդը պատրաստվում է քննարկել ստեղծված իրավիճակը: Սակայն ոչ թե այս խորհուրդը, այլ կառավարությունը պիտի հանձնաժողով ստեղծի, ուսումնասիրի վիճակն ու հրավիրի հատուկ նիստ: Բայց կառավարությունը, ինչպես տեսնում ենք, որևէ մտադրություն չունի քննարկելու երկրի համար կարևորագույն հարցը…