«Իսրայելը ոչնչացման եզրին է»,- հայտարարել է Իրանի նախագահը


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը Կատարում Պաղեստինի ազգային ինքնավարության վարչապետ Իսմայիլ Հանյայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը «գտնվում է ոչնչացման եզրին»: «Սիոնիստական վարչակարգը ոչնչացման եզրին է, և Պաղեստինի ժողովրդի պայքարը օր-օրի մոտենում է իր նպատակին»,- Ահմադինեջադի խոսքերը հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները: Իսլամական Հանրապետության նախագահի կարծիքով` Իսրայելը ստեղծվել է լարվածությունն ավելացնելու և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը պարտադրելու համար և երբեք չի կարողանալու խաղաղություն և հանգստություն հաստատել տարածաշրջանում»: Պաղեստինյան ներկայիս կառավարությունն իր գոյության ընթացքում Իրանից ստացել է 120 մլն ԱՄՆ դոլարից ոչ պակաս օգնություն: Ռիա նովոստի Պաշտոնական լրահոս ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությու նում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարը փաստեց, որ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությամբ հաստատված հարաբերությունները այսօր նախադեպը չունեցող բարձրության վրա են, և համոզմունք հայտնեց, որ հարաբերությունների ներուժը դեռևս մեծ է` այդ թվում նաև ռազմական բնագավառում: Դեսպանի խնդրանքով նախարարը ծանոթացրեց Իրաք կատարած իր այցի մանրամասներին, անդրադարձավ սահմանադրական բարեփոխումներին: Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին` կողմերը երկուստեք համոզմունք հայտնեցին, որ հարցի կարգավորման միակ ուղին խաղաղ ճանապարհն է: Հանդիպման ավարտին դեսպան Սերժ Սմեսովը փաստեց երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը և վստահեցրեց, որ պաշտոնավարման ընթացքում իր աշխատանքով կպահպանի հայ-ֆրանսիական համագործակցության մակարդակը: ԳՆԴԱՊԵՏ Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ