«Հայաստանը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը, սակայն չի ընդունում նրա առաջ


Այդ մասին հայկական խորհրդարանում ուրբաթ օրը հայտարարել է Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` ներկայացնելով երկրի ազգային անվտանգության ռազմավարությունները: «Հայաստանը ձգտում է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը` ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական մակարդակով կապերի բարելավման ճանապարհով»,- ասել է Պաշտպանության նախարարը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, Հայաստանը չի ընդունում Թուրքիայի կողմից առաջ քաշած նախապայմանները հարաբերությունների լավացման համար: Ս. Սարգսյանը նաև ավելացրել է, որ Հայաստանում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը դիտարկում են որպես պատմական արդարության վերականգնում Օսմանյան կայսրության հայ բնակչության և նրանց սերունդների նկատմամբ: Եվ այդ համատեքստում Հայաստանի նկատմամբ նոր նկրտումների բացառությամբ, հայտնում է «Նովոստի Արմենիան»: