Ուտիճները գրեթե ոչնչացել են. ինչո՞ւ


Կարմրագորշ ուտիճների (ՑՈՐՈՍՈվ) անսպասելի անհետացման պատճառը հետաքրքրում է նույնիսկ նրանց, ում զզվանք ու անհանգստություն էին պատճառում դրանք: Այս երևույթը ոմանք նույնիսկ համեմատում են խորտակվող նավից առնետների փախուստի հետ: Ավելի տարեցները հիշում են, որ ուտիճները գրեթե վերացել էին 1930¬ական թթ. վերջերին: Որպես դրանց վերացման պատճառներ` նշվում են բազմաթիվ վարկածներ: Օրինակ. 1. Բարելավվել է մթերային պահեստների ու խանութների սանիտարական վիճակը` փաթեթավորման կատարելագործման շնորհիվ: 2. Երկարատև ազդեցությամբ ուժեղ ներգործող թույների զանգվածային օգտագործումը: 3. Հիմարկներում թույլ հաճախականության աղմուկը և նույնիսկ վերականգնված բազմաթիվ եկեղեցիների զանգերի ղողանջը: 4. Պլաստմասե իրերի, կահույքի, պաստառների, լինոլեումի սուր հոտը: Այս թվարկումների ցանկը կարելի է շարունակել: Մասնագետների կարծիքով, սակայն, ամենաճշմարտանման վարկածը բջջային կապի բարձր հաճախականությունն է: Ընդորում, այն վայրերում, ուր գործում են GSM և GPRS հին տիպօրինակները, «զոհ» են դարձել հատկապես ուտիճները: Մինչդեռ այն երկրներում, ուր տարածված է նշյալ համակարգի երրորդ սերունդ համարվող UMTS և CDMA 2000¬ը` ոչ թե ուտիճները, այլ մեղրատու մեղուներն են ոչնչանում: Այսուհանդերձ, մասնագետները հորդորում են, որ անհանգստանալու պատճառներ չկան. ուտիճները քչացել են, բայց իսպառ չեն վերացել: