Կանաչ թեյն` ընդդեմ հարբուխի


Կլինիկական փորձարկումները հիմնավորել են, որ կանաչ թեյի բաղադրության մեջ առկա միացությունները 75 %¬ով նվազեցնում են հարբուխով հիվանդանալու ռիսկը: Մինչդեռ կանխարգելիչ ներարկումներն արդյունավետ են ընդամենը 60 %¬ով (գրել է «Ռաուտ»¬ը): Հաճելի այդ ըմպելիքը փաստորեն լավագույն այլընտրանքային «պատվաստանյութ» է, անվարակելիությունն ամրապնդող բնական հակավիրուսային միջոց: Հայտնի է, որ կանաչ թեյի պոլիֆենոլներն արգելակում են բազմաթիվ տեսակների մանրէների, սնկերի ու վիրուսների զարգացումը: Այս բույսի բաղադրիչներն արդյունավետորեն «ճնշում» են գեղձերի (ադենովիրուս), հերպեսի, ՎԻՉ¬1 և գրիպի բացիլներին: Դրա մեկ այլ բաղադրիչը` L-թեանին ամինաթթուն, բարձրացնում է օրգանիզմի անվարակելիությունը (իմունիտետ) և հարբուխի բացիլին հակազդելու ունակությունը: Կանաչ թեյն օգտակար է ոչ միայն որպես բուժող, այլ նաև` որպես կանխարգելող միջոց: