Անհեթեթ մահեր


Ձախողակ ձկնորսները Ուկրաինացի որսագողը զոքանչի մահվան տարելիցի համար որոշել է ձուկ բռնել և գետակի մեջ բարձր լարմամբ էլեկտրական կաբել է գցել: Երբ էլեկտրահարված ձկները ջրի երես են դուրս եկել, նորարար ձկնորսը մոռացել է հոսանքն անջատել և նետվել է ջուրը` նրանց հավաքելու: Բայց ինքն էլ իր իսկ լարած թակարդի զոհն է դարձել: Հարավկորեացի մի ձկնորս էլ իր բռնած ձկների փորոտիքն է մաքրել` դրանք միանգամից շուկա տանելու: Բայց ձկներից մեկը կենդանի է եղել, և երբ ձկնորսը դանակով բացել է փորոտիքը, ձուկը պոչով հարվածել է նրա ձեռքին: Դանակը սուր ծայրով ճեղքել է ձկնորսի կուրծքը` տեղում սպանելով նրան: Դժոխքի ճամփորդները Թայվանական ինչ¬որ սերիալից ազդված ու երևի կյանքից հիասթափված` չինացի չորս դեռահասներ մկնդեղով լցոնված սեխ են կերել` «դեպի դժոխք ճամփորդության մեկնելու»: Նրանք գրություն են թողել, որ «Եթե դժոխքում էլ այնքան վատ է, որքան այստեղ, ապա մենք կվերադառնանք»: Նրանցից երկուսին հաջողվել է կյանք վերադարձնել, իսկ մյուս երկուսին հավանաբար դժոխքը դուր է եկել: Աղոթատեղին ճիշտ չէր ընտրել Հոնգկոնգցի 65-ամյա Չաի Վան¬Ֆոնգը որոշել է շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ծանր ավտովթարի ենթարկված հարսը փրկվել է: Նա հարսի հետ սկսել է աղոթել հենց այն բարձրահարկի բակում, որտեղ ապրում էր որդու ընտանիքի հետ: Նույն պահին վերևից մի պարկ ցեմենտ է ընկել նրանց գլխին ու սպանել երկուսին էլ: Ցուցանմուշը չհանդուրժեց Բոննի բնակիչ Պիտեր Գրուբերը մահկանացուն կնքեց` Արվեստի թանգարանից գողություն անելու ժամանակ: Գողացածը դեռ չէր հասցրել թաքցնել, երբ հայտնվել է պահակը: Արվեստասեր ավարառուն խուճապահար որոշել է փախչել, բայց դեպի անկյուն նետվելու պահին զարնվել է մեկ մետրանոց թրի մետաղյա արձանին: Գողին սպանող արձանը կոչվում էր «Արդարադատության զենքը»: Կայծակնահար դավաճանություն Էլ ի՞նչ բոսս, եթե քարտուղարուհուն սիրուհի դարձնելով` նրա հետ չզվարճանա նաև բնության գրկում: Գերմանացի այդ ռոմանտիկ ղեկավարն էլ գործավարուհու հետ փչովի նավակով լճի կենտրոն է հասել, և «չար աչքերից հեռու»` սկսել են սիրով զբաղվել: Վատ եղանակը ցրել է բոլոր «չար աչքերը», բայց կայծակն է հարվածել ու վայելքի պահին սպանել զույգին: Սպանվածի այրին դա որակել է որպես Աստծո պատիժ: Սիրո ապացույց 44 տարեկան Ջեյմ Դինարդին Կոլումբիայից Մեն նահանգ է մեկնել` հանդիպելու մի կնոջ, ում հետ ծանոթացել էր ինտերնետով: Հավանաբար կինը չի հավանել համակարգչային իր ընտրյալին և հրաժարվել է հանդիպել նրա հետ: Առժամանակ անց համառ տղամարդը նորից է գնացել կնոջ մոտ և որպես բուռն սիրո ապացույց «մի թեթև» կտրել է սեփական կոկորդը: Դրանից էլ կնոջ հոգում սեր չի արթնացել, բայց «ասպետը» մահացել է հիվանդանոցում: Թռիչքներ` հարթմնի Պատանի մարմնամարզուհին իր ծննդյան 17-ամյակը նշելիս, սկսել է թռչկոտել պատուհանի մոտ դրված բազմոցի վրա: Ինքնամոռաց թռել է մի քանի անգամ, բայց հերթական վայրէջքը չի կարողացել բազկաթոռի վրա կատարել և նետվել է վեցերորդ հարկի բաց պատհուհանից: Ամենահինավուրց խոհանոցը Մեքսիկական Յուկատան թերակղզում գտնվող` Մայաների հինավուրց կառույցների ավերակներում հնէաբաններն իրենց պեղած շինություններից մեկն արդեն իսկ հակված են մոլորակի ամենահին խոհանոցը համարել (գրել է rosbalt.ru¬ն): Մասնագետների գնահատմամբ` Մայաների խոհանոցն առնվազն 1200 տարեկան է: Նորահայտ շինության ուտելիքի պատրաստման վայր լինելու կարծիքի օգտին խոսում են բազմաթիվ իրեր ու առարկաներ. օջախ, քարե գործիքներ, ամանեղեն: Պարզվել է նաև, որ այդ շինությունում ավելի հաճախ պատրաստվել են ուտելիքներ մսից ու եգիպտացորենից: Ենթադրվում է, որ հայտնաբերված խոհանոցում ճաշեր են պատրաստվել իշխող վերնախավի համար: Այդ են հուշում աշխատանքային սեղանների չափերն ու սպասքեղենի քանակը: