130 հազար նոր զինակիրներ


Գոհաբանության օրվան հաջորդող` այսպես կոչված «սև ուրբաթից» ԱՄՆ¬ում սկսվում են Սուրբ Ծննդյան տոների ավանդական էժանացումները: Եվ հակահետախուզության դաշնային բյուրոյում տեղեկատվություն է ստացվել, որ գների իջեցման հենց առաջին օրը` նոյեմբերի 25¬ին, հրազենի աննախադեպ վաճառք է կատարվել: Այս առումով մինչ հիմա ռեկորդային է համարվել 2008¬ի ցուցանիշը, որն այս տարի գերազանցվել է 32 %¬ով: Միայն մեկ օրում զենք է գնել 130 հազար ամերիկացի: Այս տեղեկությունը հնչեցրել է ՀԴԲ (ՂըՀ) տնօրենի օգնականի տեղակալ Ջերի Պենդերը (գրել է «Գոլոս Ռոսիի»¬ն): Նա կարծիք է հայտնել, որ վաճառված ատրճանակների ու հրացանների քանակը կարող է շատ ավելի մեծ լինել: Խնդիրն այն է, որ զենք ձեռքբերելու թույլտվություն ունեցող ամերիկացին իրավունք ունի մի քանի միավոր զինատեսակ գնել: Հրազենի հանդեպ հետաքրքրության այդպիսի կտրուկ աճն արտադրող ընկերությունները պայմանավորել են մի քանի գործոններով: Օրինակ` տնտեսական վիճակի որոշակի կայունացումը, կամ որոշ նահանգներում հանցավորության բարձր մակարդակը: Բացի այդ, վերջին շրջանում ակտիվորեն ատրճանակ ու նույնիսկ հրացան են ձեռք բերում նաև կանայք. բնականաբար` անձնական անվտանգությունն ապահովելու: Ներկայումս Ամերիկայի 60-65 միլիոն քաղաքացիներ ունեն շուրջ 230 միլիոն միավոր հրազեն: