2011թ. նոյեմբեր ամսին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները


Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. նոյեմբերի 1-ից 30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1150 անգամ: Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 200 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 950 անգամ: Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում: 03.12.2011թ., ժամը 00:55-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակակետի հերթափոխի ժամանակ հայտնաբերվել է պահակակետի ժամապահ, ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ռոբերտի Դավթյանի դիակը` ծնոտի տակից մահացու հրազենային վիրավորումով: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության յոթերորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Կատարվել են դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, վերցվել են անհրաժեշտ նմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նյութերի նախապատրաստումը շարունակվում է: ՊՆ քննչական ծառայություն