Հայաստանը` Ադրբեջանի «ազգային» սպորտի աշխարհի չեմպիոն.


ադրբեջանական քարոզչական մեքենայի հերթական ֆիասկոն Բոլորովին վերջերս Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում էր գտնվում ամերիկյան հանրահայտ CNN հեռուստաընկերության նկարահանող խումբը, որը, չգիտես ինչու` որոշել էր Ադրբեջանի մասին ռեպորտաժների շարք նկարահանել` «միջազգային հանրության առջև Ադրբեջանի նվաճումները բացահայտելու և բարձրաձայնելու համար»: Բնական է, որ առավելագույնը մեկ շաբաթով Ադրբեջանում գտնվող օտարերկրացիներին (բնական է` խոսքը չի վերաբերում հայերին կամ հայկական արմատներ ունեցող անձանց, քանզի վերջիններիս մուտքն Ադրբեջան խստիվ արգելվում է), էլ չասած հեղինակավոր հեռուստատեսությունների նկարահանող խմբերին Ադրբեջանի տոտալիտար ռեժիմի կողմից Բաքուն ներկայացվում է որպես «ժամանակակից, զարգացող և հյուրընկալ պետության մայրաքաղաք»: Բացի դրանից, Բաքու եկած հյուրերին անմիջապես ցուցադրվում է գոյություն չունեցող ադրբեջանական մշակույթի մարգարիտը` «ադրբեջանական կարպետները», Եվ, իհարկե, պատմվում են «հայկական ագրեսիայի և բռնագրավված Ղարաբաղը օրը մի քանի անգամ երազում տեսնելու մասին հեքիաթները»: Անկասկած, ոչ ոք չէր էլ կասկածում, որ ադրբեջանական քարոզչական մեքենան չի կորցնի իր հնարավորությունը` աշխարհի ամենամեծ հեռուստաընկերություններից մեկի միջոցով գոնե անուղղակի կերպով անդրադառնալ Ղարաբաղյան հիմնախնդրին: Ուստի զարմանալի չէր, որ ռեպորտաժներից մեկը նվիրվեց ղարաբաղյան նժույգներին, որտեղ խոսվում էր հայերի կողմից Լեռնային Ղարաբաղն «օկուպացնելու» պատճառով նժույգների գլխաքանակի կրճատման մասին: Սակայն, ադրբեջանցիներն «ադրբեջանցիներ» չէին լինի, եթե այս անգամ ևս գողոն հանդիսացող իրենց «ազգային հարստությանը» չավելացնեին ևս մի նոր «ազգային արժեք»: Մտածեցին Բաքվում, մտածեցին, թե ինչ է պակասում միջազգային հանրության առջև որպես «լիարժեք ժողովուրդ» ներկայանալու համար և հիշեցին, որ «հազարամյա պատմություն» ունեցող մեծն ադրբեջանական ժողովուրդը չունի որևէ ազգային սպորտ: Դե, քանի որ Հայաստանն աշխարհում առաջատար է իր շախմատով, իսկ Բաքվում էլ ուղեղ չկա` նոր բան մոգոնելու, որոշեցին... ռեպորտաժներից մեկի թեմա դարձնել ադրբեջանական «ազգային» սպորտ շախմատը: Ռեպորտաժում խոսվում է ադրբեջանական երիտասարդության` շախմատով ապրելու մասին, անդրադարձ է կատարվել Բաքվի շախմատային դպրոցի ամենահանրահայտ սանի` Գարի Կասպարովի մասին: Բնականաբար, տվյալ ռեպորտաժով առաջին քայլերն են կատարվում, շախմատ խաղը յուրացնելու և ադրբեջանական «արժեքների» թվին ավելացնելու համար: Բաքվում լավ հասկանում են, որ այսօր անհնար է որևէ կերպ, նույնիսկ իրենց հատուկ մեթոդներով ապացուցել շախմատի` թյուրքական ծագում ունենալու փաստը: Սակայն զարմանալի չի լինի, եթե շուտով ադրբեջանցի «գիտնականները» սկսեն շախմատի ակունքներում թյուրքական արմատներ փնտրել: Հավանաբար «կգտնեն»: Հետևելով կարպետների օրինակին, կարելի է սպասել, որ Բաքվում կկառուցվի «Շախմատի թանգարան», որում տեղ կգտնեն «Շախմատային Ադրբեջանի շախմատային արժեքները»: Կասկածից վեր է, որ հնարավորության դեպքում ադրբեջանցիները կթրքացնեն նաև հայկական ծագում ունեցող շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ծնունդով բաքվեցի Գարի Կասպարովին, ով, ի դեպ, իր ընտանիքի հետ միասին 1990 թվականին Բաքվի հայկական ջարդերի ժամանակ հազիվ է մազապուրծ եղել և քաղաքից կարողացել է դուրս պրծնել միայն հատուկ նշանակության զորքերի ջոկատների օգնությամբ: Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից որդեգրված հակահայկական գաղափարախոսությունը` զարմանալի է ադրբեջանցիների նմանատիպ ընտրությունը, քանի որ, վերջապես, Հայաստանը Շախմատի աշխարհի գործող չեմպիոն է, շախմատի Համաշխարհային օլիմպիադայի կրկնակի հաղթող, վերջին տարիների աշխարհի ամենատիտղոսակիր հավաքականը: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանը ադրբեջանական «ազգային» սպորտի աշխարհի չեմպիոնն է: Ասել է, թե` Հայաստանին ամեն կերպ նվաստացնել ցանկացող Ադրբեջանի «ինքնասիրությանն» ավելի մեծ հարված հասցնել չէր էլ կարելի:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆՑ