ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏԱԼՈՒ


«Օրինաց երկիրը» խորհրդարանական ընտրություններին մասնակցելու լուրջ հայտ է արդեն ներկայացնում` հանդես գալով մարզերում: Ու եթե մասնակցելու է, նշանակում է` կուսակցության ցուցակը գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը: Ուրեմն, նա պարտավոր է լինելու հրաժարական տալ ԱԽՔ պաշտոնից, քանի որ մեր օրենսդրությունն արգելում է և´ պետական պաշտոն զբաղեցնել, և´ հանդես գալ թեկնածուի դերում: Չի բացառվում, որ հրաժարական տալուց հետո Հայաստանի ամենաերիտասարդ օլիգարխներից մեկը նորից իրեն ընդդիմադիր հռչակի ու քննադատի այն իշխանություններին, որոնց կերատաշտից միշտ կառչած է ինքը...