«ԲԱՐԳԱՎԱՃ»-ՈՒՄ ԼՌՈՒԹՅՈՒՆ Է


Վերջին շրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ծավալվող իրադարձությունները չափազանց գաղտնապահ են դարձրել Գագիկ Ծառուկյանի կուսակիցնե րին: Կուսակցությունում չուզեցին մեկնաբանել կամ էլ որևէ տեղեկատվություն տալ ԲՀԿ և ՀՀ նախագահների հանդիպման մասին: Սակայն մեզ հաջողվեց պարզել, որ անձամբ Գ. Ծառուկյանը հրահանգել է առանց իր գիտության և համաձայնության` որևէ տեղեկատվություն չտրամադրել, քանի որ, ըստ նրա հայտարարության` առաջիկայում նոր շրջադարձեր և նոր զարգացումներ են սպասվում կուսակցությունում: Չի բացառվում, որ ԲՀԿ-ն ընտրությունների գնա ՀՀԿ-ի հետ համատեղ ցուցակներով, եթե, իհարկե, իշխանությունները չփորձեն համամասնականում տեղ տալ նաև Արթուր Բաղդասարյանին ու նրա թիմակիցներին: