ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ՊԱՇՏՈՆ ԿՍՏԱՆԱ


Ըստ հավաստի տեղեկությունների` քննարկվում է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին նոր պաշտոն տալու հարցը: Գեներալ-գնդապետին, ինչ խոսք, ոստիկանություն չեն վերադարձնի, բայց չի բացառվում, որ նա առաջիկայում կզբաղեցնի մարզպետներից մեկի տեղը: Առավել հավանական է համարվում նրան Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակելը: Կովալենկո Շահգալդյանի 65 տարին լրացել է, և հայրենի իշխանություններն այլևս չեն ուզում նրան տեսնել մարզպետի պաշտոնում: Ինքը` Կ. Շահգալդյանն էլ համակերպվել է պաշտոնանկության մտքի հետ և պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Ինքը` Կովալենկո Շահգալդյանը, չի ժխտում այս մասին շրջող լուրերը: