ԱՃՈՒՐԴ ՉԻ ԼԻՆԻ


Հարյուրհազարավոր դրամներ վճարելու դիմաց «գոլդ» պետհամարանիշեր ձեռք բերելու հնարավորությունը սպառված է: Աճուրդներ այլևս չեն լինելու, իսկ գեղեցիկ թվերով համարները վաճառվելու են վաղօրոք սահմանված գներով: Ճանապարհային ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները վկայում են, որ մինչև հիմա կազմակերպված աճուրդներն այնքան մարդաշատ են եղել, իսկ վճարունակ ավտոսիրողներն` այնքա˜ն առատաձեռն, որ «գոլդ» համարանիշերի խմբաքանակները գրեթե սպառվել են: Դրանց հրապարակային վաճառքի կազմակերպման գործող կարգի փոփոխությունը ենթադրում է, որ մեղմվելու է նաև «գոլդ» թվերի հանդեպ մոլեգին հետաքրքրությունը, քանի որ հատկապես մեծահարուստները, աճուրդների մասնակցելով, այն շոուի էին վերածում` իրենց շրջապատի ու իրենց ճանաչողների ներկայությամբ ցուցադրաբար եռանդ չխնայելով` գեղեցիկ համարանիշն իրենցով անելուհամար: