ՔՎԵԻ ՓՆՏՐՏՈՒՔ


Հավանական է, որ «Քվեն ուժ է» վաղուց նախաձեռնված, բայց արդեն մարած շարժումը ՀՅԴ¬ն կվերակենդանացնի ՀԱԿ¬ի աջակցությամբ: Կոնգրեսն, ինչպես միշտ, կողմ է Դաշնակցության հետ համագործակցությանը` չնայած 2008¬ի Նախագահի ընտրություններից առաջ Լ. Տեր¬Պետրոսյան ¬ ՀՅԴ ղեկավարություն հանդիպումը որքան էլ խոստումնաշատ թվար, բայց զրոյական արդյունք գրանցեց: Երկու քաղուժերի միավորումն, իհարկե, բացառվում է: Սակայն ՀՅԴ¬ն ձգտում է մինչև ընտրություններ համագործակցության համաձայնություն ձեռք բերել այնպիսի ուժի հետ, որը ոչ միայն ընդդիմադիր է, այլ նաև ի վիճակի է վստահված անձանց համապատասխան քանակ ապահովել հանրապետության բոլոր 2000 ընտրատեղամասերում: Համագործակցության առաջարկին ՀԱԿ¬ն առայժմ չի արձագանքել, սակայն հավանական է, որ առաջիկայում իր համաձայնությունը հայտնի: Մնում է, որ ՀՅԴ¬ն ու ՀԱԿ¬ն իրենց երազած քվեները ստանան, որպեսզի միավորման ուժը երկուստեք վայելեն: