Վատ հարևանները կտեղահանվեն 


 

Ամստերդամում որոշել են վերաձևել այն կարծիքը, թե` ինչպես հարազատներին, հարևաններին նույնպես մենք չենք ընտրում: Իշխանությունները ծրագրել են տհաճ հարևաններին հարկադրաբար վերաբնակեցնել բեռնարկղերից կառուցված տներում: Նվազագույն հարմարություններով կացարանները տեղադրված են քաղաքի ծայրամասերում հատուկ այդ նպատակով առանձնացված տարածքում (գրել է LentΖ.ru-ն):

Հետաքրքիր է, թե ինչ կկատարվի այդ նոր միկրոշրջանում: Բոլորը` դրկիցներին տհաճություն պատճառող անհաշտ մարդիկ, ինչպե՞ս են ապրելու իրար կողք-կողքի:

Խուլիգանների հայտնաբերմամբ զբաղվելու են քաղաքապետարանի ծառայողները. նրանք ընդունելու են հարևանների բողոքները և առժամանակ հսկելու են «ամբաստանյալ ներին»: Եվ եթե նրանք չփոխեն իրենց վարքագիծը, կտարհանվեն հատուկ թաղամասեր` 6 ամիս մնալով ոստիկանության և սոցծառայությունների ուշադրության ներքո:

Չշտապենք` հնարավոր թյուրիմացություններից խոսել: Իշխանությունները հավաստիացնում են, որ հարկադիր տեղափոխը բացառիկ դեպքերում է կիրառվելու, այն էլ` որոշակի հակումների պարագայում: Օրինակ, եթե նրանք արհամարհեն համասեռամոլներին, կամ սպառնան քրեական գործի վկաներին: Մի խոսքով` հերթական ռևերանսը` գեյերի հանդեպ: