5-17 տարեկան շահագործվողները 


 

Սահմռկեցուցիչ է ՄԱԿ-ի վերջին զեկույցը, որը փաստում է. ամբողջ աշխարհում 5-17 տարեկան ավելի քան 200 միլիոն երեխաների ստիպում են աշխատել` զրկելով դպրոց հաճախելու հնարավորությունից (հաղորդել է BBC-ն):

Զեկույցի հեղինակը կրթության հարցերով ՄԱԿ-ի լիազոր, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունն է: Թեև, ըստ նրա արձանագրվել է մանկական աշխատանքի շահագործման աննշան նվազում, սակայն դա չի մեղմում սոսկալի իրողությունը:

Միացյալ ազգերի կազմակերպության տվյալներով` երեխաների կրթության մակարդակը ողջ մոլորակում չի բարձրանում: