Հնդկաստանը վտարվել է Օլիմպիական խաղերից 


 

Թեև ժամանակավորապես, բայց հեռացվել է` Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ: Պատճառը բավական հիմնավոր է. երկրի կառավարությունը փորձում է ազդել ազգային օլիմպիական կոմիտեի ընտրությունների արդյունքների վրա (տեղեկացրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը):

Հատկանշական է, որ այս առնչությամբ բազմիցս նախազգուշացրել են հնդկաստանցիներին, բայց հիմա արդեն ստիպված են նման կտրուկ միջոցի դիմել:

Մարզիկներն այլևս չեն կարողանա մրցումներին մասնակցել իրենց երկրի դրոշով: Իսկ պաշտոնյաները կզրկվեն լրավճարներից, և նրանց կարգելվի ներկա գտնվել միջոցառում ներին: