ՕՐԻՆԱԽԱԽՏ ԸՆՏՐՈՒԹՅՈՒ՞Ն 


 

Օրերս Գյումրու թիվ 15 դպրոցում տնօրեն են ընտրել: Երկար ժամանակ տևած քաշքշուկը, կարծես, լուծվել է: Սակայն հիմա էլ ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք հաստատում են, որ տնօրենի ընտրությունը կատարվել է համապատասխան կարգի խախտմամբ, ինչն էլ հիմք է տալիս չեղյալ համարելու ընտրության արդյունքները: Ի՞նչ է տեղի ունեցել:

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի համաձայն, խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ պահանջվող տեղեկատվությունը պետք է տրամադրի կրթության կառավարման պետական լիազորված մարմնին` նախարարութ յանը, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում պետք է հրապարակի հայտարարությունն իր պաշտոնական էլեկտրոնային կայքում: Իսկ հայտարարությունը կայքում չի տեղադրվել, որովհետև, ինչպես հաստատեցին նախարարությունում, համապատասխան ժամկետում հայտարարությունը չի ներկայացվել: Սակայն, ինչպես ասացին նախարարությունում, մրցույթն անցկացնող խորհուրդը հրավեր է ուղարկել նախարարություն` ապահովելու ներկայացուցչի մասնակցությունը...

Զարմանալի է, որ խախտելով կարգի մի պահանջը, մրցույթն անցկացնող խորհուրդը «հարգել» է մյուս պահանջը, և նախարարության ներկայացուցիչն էլ մասնակցել է մրցույթին:

Հիմա հարց է ծագում, արդյո՞ք իրավունք ունեն դատական կարգով վիճարկելու մրցույթի օրինականությունը: