ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 07.02.2012 թ.


 

Այս օրը հաջողակ է` մարդկանց հետ հարաբերությունների տեսանկյունից: Կարող եք հանգիստ արտահայտել ձեր մտքերը և մարդկանց ցույց տալ ձեր ունակությունները: Աստղերը խորհուրդ են տալիս ինքնուրույն ընտրել զրուցակիցներին: Օրը հաջողակ է նաև ստեղծագործական ինքնարտահայտման, ինչպես և ոչ մեծ շրջագայությունների համար:

ԽՈՅԵՐ. Օրը նպաստավոր է գործարարության, հեռավոր ճամփորդությունների և մարզական մրցումների համար: Դուք կարող եք իրագործել ձեր երազանքներից մեկը, եթե չհապաղեք ակտիվ լինել, լավատեսորեն տրամադրվեք և կարողանաք արագ կողմնորոշվել: Հաջողությունը հնարավոր է նաև ձեր մտերիմների, հուսալի գործընկերոջ կամ երկրպագուի շնորհիվ: Սակայն շատ չգայթակղվեք և չշրջանցեք օրենքի պահանջները: Պաշտոնական, գործնական խնդիրները ձգտեք լուծել օրվա առաջին կեսին:

ՑՈՒԼԵՐ. Այսօր չարժե մանրախնդիր լինել. օրը խոշոր հաշվարկների համար է: Դուք կարող եք ռիսկի դիմել` հանուն նպատակների, առաջխաղացման ու նաև ապագայի: Այս պահին ձեզ համար անհնարին ոչինչ չկա, և շահած բարիքը բավական նշանակալի կլինի: Չի բացառվում նաև հաջողությունը` շքեղ կյանքի, խենթությունների պարագայում: Սակայն պարտքով գումար մի´ վերցրեք կամ վերցրեք այնքան, որքանը կարող եք հեշտորեն վերադարձնել: Վարկ ձևակերպելուց կամ ինչ-որ ծրագրի զարգացման համար միջոցներ ներդնելուց առաջ լավ կշռադատեք իրական հնարավոր արդյունքը: Այսօր հնարավոր է հոգևոր ներշնչում և ախորժակի բարձրացում:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. «Խաղի» կանոններն այսօր կթելադրեն ուրիշները: Ամենուր բարեկամական վերաբերմունքի կհանդիպեք, ու ոչ մեկը կասկածի տակ չի առնի ձեր հմայքը, սակայն ձեր կարծիքներով ոչ մեկը լրջորեն չի հետաքրքրվի: Կռահողականություն հանդես բերեք և ընդառաջեք ուրիշներին: Ի դեպ` փետրվարի 7-ը հաջող օր է ամուսնություն գրանցելու համար: Հախուռն զգացմունքները կզուգորդվեն օրվա հանդեպ պատասխանատվության գիտակցությամբ: Կարող եք գերագնահատել ձեր զուգընկերոջը կամ գործընկերոջը և հույսեր կապել նրա հեղինակության, գիտելիքների ու սոցիալական դիրքի հետ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Եթե ճիշտ օգտագործեք ժամանակը` կհասցնեք առավելագույն արդյունավետությամբ աշխատել. օրը հաջողակ է և ընտանեկան կյանքը կարգավորելու համար: Չեն բացառվում գաղափարական, կրոնական, իրավական բախումները: Որպեսզի սուր զգացողությունները չգերազանցեն խելամտության սահմաններն ու չխանգարեն ձեր ծրագրերին` գոնե համառ մարդկանցից հնարավորինս հեռու մնացեք: Մի´ փորձեք շրջանցել օրենքը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ . Այսօր հարկավոր է հավասարակշռել խանդավառությունն ու կարգապահությունը: Առավելագույնին կարող են հասնել մանավանդ հուլիսին ծնված առյուծները: Նախկին ծանոթությունների ու պայմանավորվածությունների շնորհիվ ձեր բոլոր քայլերը հաջողությամբ կպսակվեն: Հաջողակ կլինեն հատկապես սպորտի, առևտրային, գովազդային ու ժամանցային ձեռնարկումները: Ժամանցի համար այսօր մեծ գումարներ մի հատկացրեք: Նաև մի չափազանցրեք զգացմունքները սիրած մարդու հանդեպ. ամեն ինչ չափի մեջ է օգտակար:

ԿՈՒՅՍԵՐ. Եթե կենցաղային խնդիրներ ունեք` մի´ շեղվեք վաղօրոք մշակված ծրագրերից: Պահի թելադրանքով մի´ գերազանցեք ֆինանսական «լիմիտը»:

Այսօր դուք նոր էներգիա կստանաք` ձեզ չգոհացրած խնդիրները լուծելու կամ դրանց ուղղությամբ առավել նպատակային (օգտակար) որոշումներ կայացնելու: Ցանկացած ճամփորդություն բարեհաջող կլինի: Հնարավոր են տարաձայնություններ (ընտանիքում կամ գործընկերների հետ), որոնք կավարտվեն ձեր տեսակետների հիմնավորմամբ:

ԿՇԵՌՔՆԵՐ . Հատկապես այսօր ձեր սկզբունքայնությունը տեղին է: Մանավանդ` եթե ծնվել եք սեպտեմբերին: Նախկին որոշ ծրագրեր վերջապես իրականություն կարող են դառնալ: Բայց միայն` ձեր համառ ջանքերի շնորհիվ: Ձեզ կարող են հովանավորել հեղինակություն կամ պաշտոն ունեցող մարդիկ: Այսուհանդերձ` մեծագույն ցանկությունները նորից կմնան ապագային:

ԿԱՐԻՃՆԵՐ . Վերանայելով ձեր հնարավորությունները կամ ամրապնդելով նյութականը` ձեռնարկեք նախկին ծրագրի իրագործումը: Փորձեք կանխատեսելի և հուսալի մնալ` եթե նույնիսկ ձեր գործընկերները հակառակ պահվածք են ցուցաբերում, և եթե այս պահին նրանց հետ չարժե հույսեր կապել: Փողից և անշարժ գույքից բացի, ձեզ համար հարստություն այսօր կարող են լինել նաև զգացմունքները, կրթությունը, գիտելիքների պաշարը և ազդեցիկ ծանոթները: Հնարավոր են շռայլ ծախսեր` երեխաների կամ շքեղ հանգստի, մոլեխաղերի համար. այդ ծախսերն անպայման կհատուցվեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Այսօր հաջողության հասնելու համար կարևոր է, որ չամաչեք ձեր իրական բնավորությունն ու հակումները ցուցաբերել: Գործընկերներն ու բարեկամներն անպայման ձեզ օգնության ձեռք կմեկնեն` չնայած դրա կարիքն առանձնապես չեք զգա: Շատ բուռն օր է սպասվում, բայց չարժե գլուխը կորցնել: Առավել հաջող լուծում կստանան բնակարանի նորոգման, ընտանեկան հարաբերությունների ամրապնդման, նյութական վիճակի բարելավման խնդիրները: Բայց այդ ամենը ձեզ չի հեռացնի սեփական երազանքներից. եթե նույնիսկ դրանք էլ իրականանան` դուք շարունակելու եք ավելի մեծ երազանք փայփայել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Հաջողությամբ կարող է իրագործվել միայն անձամբ ձեր կազմած ծրագիրը: Աստղերը խորհուրդ չեն տալիս դրանից հրաժարվել` ոչ մի պարագայում: Փոխարենը ձեռնպահ մնացեք ծայրահեղ զգացմունքայնությունից, հոգևոր հավակնությունները քննարկելու և սեփական կարծիքը պնդելու գայթակղությունից: Դա ձեր ներաշխարհն է, որն ուրիշներին պարտադրել պետք չէ: Օրը բարեհաջող չէ իրավաբանական խնդիրների (ընդհուպ մինչև խորհրդատվություններ) և հուսալի հոգեբանական կամ բարոյական աջակցություն որոնելու համար: Հույսը դրեք սեփական փորձի և արհեստավարժության վրա: Պայմանավորվածություններ ձեռք բերելիս հաշվարկեք հնարավոր բոլոր հետևանքները:

ՋՐՀՈՍՆԵՐ. Բարեկամներն այսօր կարող են օգտվել ձեր առատաձեռնությունից, հայացքների ինքնատիպությունից ու ճաշակից: Եթե դուք ունեք ընդօրինակման արժանի մարդու համբավ, ուրեմն մի զարմացեք, եթե ձեր կողքին այսօր շատանան համամիտները: Նրանք, սակայն, օգտակարությամբ չեն փայլի, և ստիպված կլինեք դարձյալ միայնակ կրել ընդհանուր գործի ամբողջ ծանրությունը:

Այսօր ավելի շահեկան վիճակում են հունվարին ծնված ջրհոսները: Ինքնատիրապետումը, զսպվածությունը և արդեն ձեռք բերված բարի համբավը ձեզ հնարավորություն կտան հանգիստ ու ճշգրտորեն տիրապետել իրավիճակին:

ՁԿՆԵՐ. Կմեծանան պահանջները, հավակնությունները և ախորժակը: Հնարավոր է ոգևորության աճ` աշխատանքային առաջխաղացման հույսերով: Սակայն հիշեք, որ այդ հնարավորությունից կկարողանաք օգտվել միայն եռանդուն աշխատանքի շնորհիվ: Կարող եք փնտրել ինչ-որ մեկի հովանավորությունը կամ ինքներդ հովանավորեք ոմանց: Ցանկություն կունենաք ճամփորդելու, օտար մշակույթով հետաքրքրվելու: Մասնագիտական գիտելիքները խորացնելու և սեփական մտահորիզոնն ընդլայնելու անհրաժեշտություն նույնպես ունեք: