Պիեռ Սարկոզիի վերադարձը` 60.000 դոլար


 

Ո՞վ է ասում, որ երկրի թիվ 1 քաղաքացին պետք է զերծ լինի հայրական գորովից: Ֆրանսիայի նախագահն էլ, ինչ խոսք, չէր կարող անտարբեր մնալ հիվանդ որդու հանդեպ: Եվ Օդեսայից նրան վերադարձնելու համար ուղարկել է չարտերային ինքնաթիռ: Բայց սուր քննադատության է ենթարկվել, որովհետև այդ թռիչքի համար վճարել է հարկատուների փողերով:

Աշխարհում Dj Mosey անունով հայտնի նրա Պիեռ որդին թունավորվել է Օդեսայում և տեղափոխվել հիվանդանոց: Հայր Սարկոզին հարազատ զավակին տուն բերելու համար Օդեսա է ուղարկել իր շքեղ ինքնաթիռը, որի պահպանման ծախսերը պետբյուջեից է հատկացվում: Ուկրաինայից Ֆրանսիա երթուղին արժեցել է 40.000 եվրո կամ 60.000 դոլար:

Նախագահին դատափետողները փաստարկում են, թե այդպիսի թռիչք կարող էր կազմակերպվել միայն այն դեպքում, եթե դա կարևոր «հանրային նշանակություն» ունենար:

Նիկոլա Սարկոզին պնդում է, որ իր անձնական գումարներով է վճարել որդուն ցուցաբերված բուժօգնության բոլոր ծախսերը` 7632 եվրո: