ՎԵՐՍԱՆԴԻԿՆ ՈՒ «ԿԱԴԻԼԱԿԸ» ԲԱԶԱՐ ԵՆ ԱՆՈՒՄ


 

Մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում իսկական պատերազմական վիճակ է տիրում: ԲՀԿ-ական Վերսանդիկ Հակոբյանը հայտարարել է, որ իր բիզնեսն ու կյանքն էլ կտա, միայն թե այս ընտրատարածքից պատգամավոր դառնա: Պատգամավոր դառնալու բուռն ցանկություն ունի նաև նախկին թաղապետ Սարգիս Հովհաննիսյանը` բոլորին հայտնի «Կադիլակ Սերոժը»: Նրանցից ամեն մեկն իրեն համարում է ամենաարժանավոր թեկնածուն, ամեն մեկը պնդում է, թե իր կուսակցությունն է նման որոշում կայացրել: Բայց, ինչպես պարզեցինք, թե´ ԲՀԿ-ն, թե´ ՀՀԿ-ն տակավին որոշում չեն կայացրել մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների առնչությամբ: Ուրեմն, այս «բազարը» վաղաժամ է, գուցեև` դատապարտված, բայց կարևորն այն է, որ ամեն մեկը պատրաստ է հրաժարվել իր բիզնեսից և ողջ ունեցվածքը նվիրաբերել հարազատ կուսակցությանը: