ԿԱՅՔԸ` ՄՇԱԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ


 

Մինչև վերջերս «Օրինաց երկիր» կուսակցության կայքը ներկայացնում էր հպարտ մենության մեջ կանգնած մի հարցում` «Իսկ դուք տեղյա՞կ եք…» նախադասությամբ սկսվող տողով:

ՕԵԿ-ն ինչ-որ ժամանակ ինչ-որ օրինագիծ էր ներկայացրել Ազգային ժողով ու, իրեն հատուկ պոպուլիստական հռետորաբանությամբ իրազեկում էր իր էլեկտորատին: Տեսնելով, որ տեղյակ մարդկանց թիվը հարյուրապատիկ քիչ է անտեղյակներից` օրերս «Օրինաց երկիրը» դիմել է մի ինքնատիպ հնարքի. կայք մուտք գործել ցանկացողներին դիմավորում է կուսակցության զինանշանը և մի գրություն. «Կայքը գտնվում է մշակման փուլում»:

Թե մշակումից հետո ի՞նչ կտեղադրվի այնտեղ` գիտեն (հավանաբար) միայն ՕԵԿ-ի առաջնորդները: Բայց վստահ ու համոզված ենք, որ անպայման այնտեղ կլինի Հեղինե Բիշարյանի` բրեժնևյան ժամանակներին համահունչ խոսքը` ուղղված թանկագին Արթուր Վահանիչին…