ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԵՑ ՎԱՍՅՈՒԿԻՆ


 

 

«Հայկական Դավոս» հռչակված տնտեսական համաժողովին, ինչպես ներկայացրեցին որոշ լրատվամիջոցներ, աշխարհի բազմաթիվ երկրներից մոտ 300 գործարար է եկել: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն էլ հայտարարեց, որ այսուհետև Հայաստանը դատապարտված է` լինել հզոր արտահանող երկիր...

Իհարկե, նախարարը երազելու իրավունք ունի, բայց առայժմ մենք ոչ թե արտահանում, այլ ներկրում ենք օտար երկրներում արտադրված ու վաղուց արդեն պիտանելիության ժամկետը կորցրած հավի բդեր, գոմեշի միս, խոզի ազդր, հնացած հավեր ու կոնֆետեղեն, թուրքական մարգարին, որը մեզ մոտ վաճառվում է որպես յուղ... Համաժողովի մասնակիցները երազեցին, շքեղ ծրագրեր ներկայացրեցին ու վերջում էլ անցան զբոսաշրջության թեմային: Երեք օրում մի նոր Վասյուկի կառուցվեց, որը շուտով մոռացության կմատնվի: Կմատնվի, որովհետև քանի կան գերշահույթ ակնկալող մեր ներկրող օլիգարխները` Հայաստանը երբեք չի կարողանա ընդլայնել արտահանման, առավել ևս` արտադրության ծավալները: