Ինչո՞ւ է կանգ առնում ժամացույցը


 

Հատկապես սպանություններ բացահայտող փորձառու քննիչները գիտեն` հաճախ, երբ վրա է հասնում մահը, նույն վայրկյանին կանգ է առնում ձեռքի ժամացույցը: Նույնիսկ չվնասվելու դեպքում:

Բավական է մի քանի ամիս կրել ժամացույցը հատկապես ձախ ձեռքին, այն դառնում է մարդու էլեկտրամագնիսական դաշտի մասնիկը, այլ կերպ ասած` միանում է էլեկտրական սխեմային` յուրահատուկ հողանցման սարքի դեր կատարելով: Հենց այս կետով էլ հոսում է օրգանիզմի էներգիան (Էլեկտրոնիկայում այս դետալը կոչվում է տերմինատոր): Ժամացույց- տերմինատորները, երկար ժամանակ ձեռքից չբաժանվելով, լիցքավորվում են մարդու էներգետիկ դաշտով:

Այնպես որ, եթե մեխանիկական ժամացույցն ինչ-ինչ խնդիրներ ունի, միգուցե ավելի ճիշտ է ժամագործի փոխարեն նախ դիմել բժշկի: