ՈՂՈՐՄԵԼԻ ՈՒ ԽՂՃՈՒԿ, ԻՍԿԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱՎԱՐԻ


 

Իրանաթուրքական երգային ձևույթները սեփականաշնորհած, այլազգիների հաշվին իբրև թե ազգային երաժշտություն ձևավորածներն են մեզ մեղադրում գրագողության մեջ` երևի «չհիշելով», որ հենց իրենց ազգային օպերայի հիմնադիր Ուզեիր Հաջիբեկովն է խոստովանել, որ իր օպերետներն ու օպերաները գրելիս օգտվել է հայկական երաժշտական ժառանգությունից, որ «Արշին մալ-ալան» օպերետը ստեղծվել է հայկական ժողովրդական երաժշտական դրամաների ազդեցությամբ: Ադրբեջանական սիմֆոնիզմի ամենամեծ ներկայացուցիչը` Կարա Կարաևը «Կույսի աշտարակը» բալետը ստեղծելուց հետո հայտարարել է, որ այն գրել է Արամ Խաչատրյանի երաժշտության հզոր ազդեցության ներքո: Կոմպոզիտոր Ֆիքրեթ Ամիրովը ևս բազմաթիվ անգամներ հրապարակային խոստովանություններ է արել, որ իր ստեղծագործության ակունքներում պետք է տեսնել հայկական ազդեցությունները:

Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին հայ երգիչների մասնակցության մերժումը հաստատող հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլում որոշել են «հակահարված» տալ` տպագրելով ահա այսպիսի «մեկնաբանություն».

- Հայտարարությամբ տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե Հայաստանն է օկուպացրել Ադրբեջանի` բոլորի կողմերից ճանաչված տարածքները, այլ հակառակը: Կարելի է մտածել, որ Հայաստանը դիպուկահարներ չունի: Ըստ երևույթին մոռացել են, որ ոչ վաղ անցյալում հայկական դիպուկահարը գնդակահարեց ադրբեջանցի տղային իր տանը, իր երկրում: Պետք է ընդունել, որ հրաժարվելու պատճառը շատ դիլետանտաբար է մտածված, հավանաբար կարծելով, որ հրաժարվելը ոչ ոք չի նկատի, ոչ ոք սակայն թույլ չի տա Եվրոպան միավորող մրցույթը կապել հարևանների հանդեպ տարածքային պահանջներ ներկայացնող ագրեսոր Հայաստանին: Իսկ իրական պատճառն այլ է` Հայաստանը հույս չունի հաղթել մրցույթում: Դրա համար չունի ոչ տաղանդներ, ոչ ռեսուրսներ: ...Եվ ստացվեց ինչպես ասույթում. «Գնեց տոմս և ի հեճուկս վագոնավարի... գնաց ոտքով»: Հավանաբար վագոնավարը շատ տխրեց:

Իհարկե, փռթկալ ես ուզում` կարդալով այս ամենը, որովհետև հենց ադրբեջանական արվեստի գործիչներն ու պատմաբաններն են տարիներ շարունակ գողացել ու սեփականել ուրիշի մշակույթը, առաջին հերթին` հայկականը: Պարսիկ բանաստեղծ Նիզամուն ադրբեջանցի հռչակած, պատմական բազմաթիվ խեղաթյուրումների միջոցով պատմություն «կերտած» ժողովուրդն այսօր էլ փորձում է կցկտուր ճիգեր թափել` կոծկելու համար մեծագույն ճշմարտությունը, թե ինչո՞ւ է Հայաստանը հրաժարվում Եվրատեսիլի Բաքվի մրցույթից: Այսպես կոչված պատասխան-մեկնաբանության մեջ ոչ մի խոսք չի ասվում Սումգայիթի, Բաքվի ու Գանձակի ջարդերի մասին, չի խոսվում Խոջալուի սպանդի մասին, որի հեղինակները հենց ադրբեջանցիներն են: Չի´ հիշատակվում Գուրգեն Մարգարյանի անունը: Ընդամենը` պարզունակ ու վաղուց մաշված հայտարարություններ, որոնք կարդալիս նորից համոզվում ես, որ գործ ունես ընդամենը քոչվոր ցեղախմբի հետ, որը ծվարել է Ապշերոնյան թերակղզում` չունենալով գիտություն, քաղաքակրթություն, բանավիճելու արվեստ և սեփական սխալներն ընկալելու կարողություն:

«Եվրատեսիլը» երբեք էլ չի համարվել արհեստավարժ մրցույթ, այն նպատակ չի հետապնդում ներկայացնել այս կամ այն ժողովրդի մշակութային ժառանգությունն ու արվեստային ձեռքբերումները: Այս պարզագույն ճշմարտությունը չիմանալով հանդերձ, քոչվոր ելուզակները դարձել են հյուրընկալող երկիր ու դեռ փորձում են խոսել տաղանդի, ներուժի մասին:

Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ աշխարհում այլևս միանշանակ չեն ընդունում «օկուպացված տարածքներ» «նաղլը», որ շատերն արդեն գիտեն ճշմարտությունը: Ադրբեջանում նաև հասկացել են, որ այլևս պետք չէ խոսել 1 միլիոն փախստականների, այլ խնդիրների մասին:

Դիպուկահարների հարցում էլ մռլտում են, թե`

- Կարելի է մտածել, որ Հայաստանը դիպուկահարներ չունի: Ըստ երևույթին մոռացել են, որ ոչ վաղ անցյալում հայկական դիպուկահարը գնդակահարեց ադրբեջանցի տղային իր տանը, իր երկրում:

Սա էլ հին ու մաշված «մեղադրանք» է, որովհետև ամեն ինչ պարզվել ու ճշգրտվել է, հենց ադրբեջանական կողմն է հստակեցրել կատարվածը, իսկ հետո լռության մատնել, որպեսզի ոչ ոք ճշմարտությունը չիմանա:

Հետաքրքիր ասացվածք է հիշատակում ադրբեջանական մամուլը. «Գնեց տոմս և ի հեճուկս վագոնավարի... գնաց ոտքով: Հավանաբար վագոնավարը շատ տխրեց»: Իսկը իրենց մասին է: Մտնելով եվրոպական ընտանիք, իրեն ժողովրդավար հռչակելով` Ադրբեջանը գնում է այլ ճանապարհով` ի հեճուկս աշխարհի և մարդասիրաբար տրամադրված ուժերի: Ճիշտ և ճիշտ ասույթի նման...

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ