ԵԹԵ ԳՆԱՃՆ ԷԼ ԿԱՆԽՎԵՐ...


Ժամանակի ընթացքում քաղաքական դաշտն էլ ի°ր բնավորությունն է հասցրել ձևավորել, ինչի համապատասխան դրսևորումների ականատեսը հանրությունը շատ հաճախ է դառնում£ Շաբաթներ առաջ Էկոնոմիկայի նախարարի միջոցով մեր հանրապետությունը նույնպես հայտարարեց տնտեսական ճգնաժամը հաղթահարած լինելու մասին... Վաղուց սպասված ավետիսի առաջին տպավորությունը դժվարին ժամանակները վերջապես անցյալում թողած լինելու ոգևորությունն է£ Սակայն պաշտոնապես հնչած հայտարարությունը քաղաքական դաշտում «բնականաբար» միարժեք ընդունելության չէր կարող արժանանալ£ Նման դեպքերում սովորաբար քննարկումներ են սկսվում` «արդյո՞ք այդպես է» կամ, լավագույն դեպքում` «որքանո՞վ է այդպես» հարցերի շուրջ£ Եվ հարցերն այս այնքան են չարչրկվում, որ քննարկման բուն թեման աստիճանաբար մոռացվում է... Տնտեսական ճգնաժամի հաղթահարման մասին լուրը, սակայն, հազվադեպ բացառությունների շարքը համալրեց£ Թեև արդեն մի քանի շաբաթ է անցել, բայց, ինչպես տեսնում ենք, գործադիրի փաստարկները հերքելու միտումներ կարծեք թե չկան£ Մնում է ենթադրել, որ առանձին դեպքերում ակնհայտը հերքել, չնկատել ու իրականության հետ պարզապես հաշվի չնստել անգամ քաղուժերին է հաջողվում£ Հետևաբար, փոքր չէ նաև հավանականությունը, որ հավանության կարժանանան նաև Տիգրան Սարգսյանի վերջին հայտարարությունները£ Եվ ամենակարևորը, ինչը ներկայացվեց կառավարության վերջին նիստում, արդեն երեք տոկոսը գերազանցած տնտեսական աճի մասին պնդումն է£ Ինչպես հայտնի է, ավելի վաղ նման հավաստիացում ընթացիկ տարվա համար էր խոստացվել£ Եվ նշված ցուցանիշը բազմապատկելու մասին կանխատեսումները հիմա ավելի հավանական են թվում, քանի որ հաջողվել է հայրենի տնտեսությունը ոչ միայն մեռյալ կետից առաջ շարժել, այլ, որ պակաս կարևոր չէ, սովորաբար անբարենպաստ համարվող առաջին եռամսյակում առաջընթաց է արձանագրվել£ Ուստիև այն ոլորտները, որոնք տնտեսության շարժիչ ուժն են համարվում, խնդրո առարկայի առումով այսուհետ պետք է գործընթացի վրա իրենց նպաստավոր ազդեցությունն ունենան և առաջիկայում «կենդանության նշաններ» ցուցաբերեն£ Դիցուք, որքան էլ շինարարության բարձր տեմպերին տարբեր տեսանկյուններից նայվի, և ոլորտի զարգացումն ըստ նպատակահարմարության քննարկվի ու կարևորվի, միևնույն է, հակառակ նախորդ տարի գրանցված աննախադեպ անկմանն ու ընթացիկ տարվա համար արվող անորոշ կանխատեսումներին, նույնիսկ ճգնաժամային շրջանի ցուցանիշների պահպանման դեպքում շինարարությունը լրջորեն նպաստելու է տնտեսական աճին£ Մեր տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ հատկապես վերջին տարիներին, առանց շինանյութերի արտադրության և շինարարության ՀՆԱ¬ի ձևավորումը անհնար է պատկերացնել£ Սակայն սեզոնային գործոնը, ինչը լուրջ ներգործություն ունի ոչ միայն այս, այլ նաև մի շարք այլ ոլորտներում ևս, բնականաբար բավարար չէ` ճգնաժամային շրջանը միայն նախորդ տարվան վերագրելու և գոնե նախաճգնաժամային ժամանակները լիարժեքորեն վերականգնված համարելու առումով£ Ի վերջո, հակառակ լավատեսութ յանն ու նույնքան լավատեսական կանխատեսումներին` ամեն ինչ այս առումով դեռ նոր է սկսվում, և միայն առաջիկա ամիսներին կարող է պարզ դառնալ, թե իրավիճակն ինչպես և ում օգտին է փոխվում£ Տնտեսական աճի մասին ազդարարող կառավարության նույն նիստում վարչապետն ի վերջո փաստեց նաև, որ չկա նախադեպ, երբ բարձր տնտեսական աճը, գնաճը և կայուն փոխարժեքը զուգորդվեն£ Եվ իրոք, եթե մյուս անբարենպաստ գործոններն անգամ անտեսենք, ապա գնաճն ու արտարժույթի անկայուն փոխարժեքն արդեն իսկ տնտեսության զարգացման արգելքների են վերածվել£ Ու եթե նույնիսկ ընդունենք, որ 400 դրամը գերազանցած դոլարի փոխարժեքը դեռ ինչ¬որ ժամանակ անփոփոխ է մնալու, ապա թանկացումները կանխելու հարցում առայժմ կարծեք թե բոլորն են անզոր£ Այս առումով վիճակագրությունն ակնհայտորեն շատ ավելի համեստ տոկոսներ է արձանագրում£ Սակայն կարելի է ընդհանրապես նաև ոչինչ չարձանագրել, եթե ամեն ինչ սոսկ գրագրությամբ է սահմանափակվում£ Մինչդեռ հուսադրող թվերից առաջ հանրությունն աշխատանք և խոշոր ձեռնարկատերերի բարեխղճությունն է ակնկալում£