ՔԱՂԳԻՏԱՓՈՐՁԵՐ` ցուցադրական նշանակության


Քաղաքական ուժերին կլոր սեղանի շուրջ տեսնելու ցանկությունը միշտ էլ ամենահրապուրիչներից է եղել£ Այլ հարց է, որ նման նախադեպեր գրեթե դեն եղել, թեեև, միաժամանակ, դրանց բացակայությունը կամ հազվադեպությունը բոլորովին էլ չի ենթադրում, թե կլոր սեղանի շուրջ քաղուժերի համախմբումն ընդհանրապես կարելի է բացառել£ Այդ սեղանի ամբողջ «հմայքն» առաջին հերթին այն է, որ կուսակցություններին կողք¬կողքի տեսնելն արդեն իսկ հաճելի իրադարձությունների շարքից է£ Սակայն պարզ է, որ միայն համատեղմամբ ոչինչ էլ չի ստացվի, քանզի ավելի ուշ` դրա գլխավոր շարժառիթների «վերծանման» արդյունքում, թերևս, կարող է պարզ դառնալ, թե, ասենք, սեղանի շուրջ համախմբվելու նպատակը «հանունի՞», թե՞ «ընդդեմի» շրջանակներում է£ Այսուհանդերձ, ցուցադրական միավորման թեման հիմա նորից է հրատապներից դարձել£ Ավելի են հաճախակիացել քաղաքական շրջանակներից հնչող պնդումներն ինչ¬որ օրհասական վիճակների մասին, և կուսակցություններն ազգն արհավիրքներից փրկելու հավերժական խնդրին նոր թարմություն են ցանկանում հաղորդած լինել£ Եվ ահա, այս անգամ էլ քարն առաջինը նետողը «Ժառանգությունը» դարձավ` սեղանին ամենաշուտը մոտենալու նախաձեռնությունն ստանձնելով և կանխավ անհաջողութ յան դատապարտված սույն կուսակցական ակցիային օրեր շարունակ ամենայն լրջությամբ ու ցուցադրական սպասումներով վերաբերվելով£ Եվ ինչ... քաղաքական դաշտի երևելիների սառը վերաբերմունքը հերթական անգամ փաստեց, որ ազգի առաջ ծառացած լրջագույն մարտահրավերներ իսկի էլ չկան, և կամ «Ժառանգությունն» այն ուժը չէ, որի հետ կարելի է հաղթահարել դրանք£ Արդյունքում, դարձյալ կրկնվեց անհեթեթ այն իրավիճակը, որում հայրենի քաղուժերը տարբեր առիթներով և բավական հաճախ են հայտնվում£ Խնդիրը բոլորովին էլ այն չէ, թե հատկապես ով էր կլոր սեղանի նախձեռնողը... «Ժառանգության» փոխարեն նման առաջարկ պարունակող հայտարարություն կարող էր շատ ավելի աննշան մի քաղուժ հրապարակել` բայց շատ ավելի գործնական ու շոշափելի վերաբերմունքի արժանանալով£ Իսկ համագործակցության ձախողման ողջ «գաղտնիքն» այն է, որ մեր ամեն մի կուսակցություն իր կլոր սեղանն ունի և այն անփոխարինելի է համարում ցանկացած պարագայում ու իրադրությունում£ Այլ հարց է, որ նույն այդ քաղուժերը տարբեր պարբերականությամբ անսպասելի նախաձեռնողականությամբ են հանդես գալիս` ակամայից, թե վաղօրոք սահմանված գրաֆիկով դառնալով տվյալ շաբաթվա ներքաղաքական կյանքի գլխավոր հերոսը£ Նախորդ շաբաթ, ինչպես նշեցինք, «Ժառանգությունը» նման փորձ ձեռնարկեց£ Մի փոքր ավելի վաղ այդ դերում Ռ. Քոչարյանն էր£ Այս շաբաթ էլ ասպարեզը Հայ Ազգային Կոնգրեսին է թողնվելու£ Բառի և° լավ և° վատ իմաստով ՀԱԿ¬ը խաղացողներից ամենածանրակշիռն է, թեև միաժամանակ` ամենականխատեսելին£ Իհարկե, Լ. Տեր¬Պետրոսյանի և մյուսների ելույթներում սովորականի նման գերակշռողը հոռետեսության անկշռելի չափաբաժինն է լինելու£ Բայց երբ նախկինում առաջին Նախագահը «տակառ էր գլորում», ապա, անկախ ուղղությունից, այն հնարավորինս տպավորիչ ազդեցություն էր թողնում այդ շրջանում իսկապես բազմաքանակ ունկնդիրների, ինչպես նաև «տակառների» հասեցատե րերի շրջանում£ Այն որոշակի ուժգնության դղրդյուն էր արձակում ու մինչև անգամ դժվարությամբ մաքրվող հետագիծ թողնում£ Հասցեատերերին էլ անսպասելի, թե ուժգին հարվածից թեթև ցնցումներ էին պատճառվում£ Հիմա ժամանակները փոխվել են, և նախորդող շրջանում ժամանակն ի վնաս առաջին Նախագահի է աշխատել£ Քննադատվելիք նոր հերոսներ չկան, ընտրազանգվածը պասիվ է, ու ինչպես ասում են, ընտրված ձևաչափի աննպատակահարմարությունը հանրահավաքից հանրահավաք ավելի առարկայական է դառնում£ Հանրահավաքային պայքարն, իհարկե արմատականներն իրենք են ընտրել, բայց եթե ոչ շատ առաջ դրանք ինքնադրսևորման հիրավի անփոխարինելի միջոց էին, ապա արդեն նշված ձևաչափը մինչև վերջ սպառել է իրեն£ Հետևաբար, ՀԱԿ¬ի, թե մյուս քաղուժերի պարագայում նախընտրելին (ինչը նոր ու թարմ լիցքեր կհաղորդի ներքին զարգացումներին), ինչ¬որ նոր մոտեցումներ գտնելն ու առաջադրելն է... «Ժառանգության» այդպես էլ չկայացած կլոր սեղանն էլ միգուցե վաղուց մոռացված այն հինն է, որ կարող էր նորացվել£ Սակայն նախորդող շաբաթն ապացուցեց, որ այս մեխանիզմը նույնպես չի կարող աշխատել£ Փորձն, ինչպես միշտ, այս դեպքում էլ փորձանքի չվերափոխվեց ու միգուցե դրա հավանականության առկայությունը ընդհանրապես ձեռնպահ դարձներ քաղուժերին£ Բայց կարևորը ոչ այնքան մեր խամրած քաղաքական դաշտում իրականացվող փորձերն են, այլ դրանց նպատակահարմությունն ու ի սկզբանե անտեսանելի, գոյություն չունեցող հեռանկարները£ Իսկ քաղուժերի նման անհեռատեսությունը ստիպում է կասկածել, թե քաղգիտափորձերը միայն արտաքին¬ցուցադրական նշանակություն ունեն, և դրանց հեղինակներն իրենք էլ առանձնապես շահագրգռված չեն սեփական նախաձեռնությունների հաջողությամբ, կամ չեն էլ պատկերացնում, թե ինչի համար և ինչ են անում£