«Հըզբոլլա»¬ն համաձայնել է համագործակցել ՄԱԿ արտակարգ դատարանի հետ


Արմատական շիա խմբավորման առաջնորդ Սայիդ Հասան Նասրալան հայտարարել է, որ իր կազմակերպությունը պատրաստ է համագործակցել ՄԱԿ միջազգային հատուկ դատարանի հետ, որն հետաքննում է Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը (տեղեկացրել է Associated Press¬ը)£ «Ալ-Մանար» հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում Նասրալան նշել է, որ իր խմբավորման 12 անդամներ պատրաստ են հանդես գալ որպես վկաներ£ Ավելին, նա նախազգուշացրել է, որ «Հըզբոլլա»¬ն ուշադրությամբ հետևելու է հետաքննության ընթացքին և ցանկացած պահի կարող է դադարեցնել համագործակցությունը£ ԼՁԸՀ-ՁԸհհ¬ն էլ ճշտել է, որ խմբավորման ղեկավարի տեղեկացմամբ` միջազգային փորձագետները պարտավորվել են չհրապարակել «Հըզբալլա»¬ի անդամների հետ զրույցների բովանդակությունը£ Ռաֆիկ Հարիրիի կյանքը խլած ահաբեկչության արդյունքում զոհվել է ևս 20 մարդ. 2005 թ. փետրվարի 4¬ին ճանապարհին դրված ռումբը պայթել է վարչապետի ավտոշարասյունն անցնելու պահին£ Հետաքննության վարկածով` այդ ահաբեկչությանը մեղսակից կարող էին լինել սիրիական ու լիբանանյան հատուկ ծառայությունները. վերջիններս, սակայն ժխտում են այդ փաստը£ Պայթյունի հնարավոր կազմակերպիչների շարքում նշվում է նաև «Հըզբոլլա»¬ի անունը£ Հատկապես այդ գործի քննության նպատակով 2009¬ի մարտի 1¬ին Հաագայում բացվել է ՄԱԿ հատուկ դատարանը, որի կազմում ընդգրկված 11 դատավորների անունները չեն հրապարակվում` իրենց իսկ անվտանգության նկատառումներով£ Ղեկավարի անունը, սակայն, հայտնի է` իտալացի Անտոնիո Կասսեզե£ Դատարանին առայժմ 3 տարվա մանդատ է տրվել, սակայն սպասվում է, որ հետագայում այդ ժամկետը կերկարաձգվի£