ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Կառավարությունը` չքավոր խավին, որն օղու 100 տոկոսանոց թանկացումից հետո սկսեց անորակ սպիրտ խմել «01-99» - 2010 Լյա°րդդ ո՞¯նց ա, լյարդդ... Ժողովրդի տարակուսանքը - Այդպես էլ չհասկացանք` մե՞նք ենք ճգնաժամը հաղթահարել, թե՞ ճգնաժամն է «հաղթահարել» մեզ£ Դիտարկում Հայտնի հայտարարությունից հետո սեփական դեմքը փրկելու անհուսությունից` Էրդողանը կառչեց Պետրոս-օղլիների փրփուրից£ Օբաման Հ. Քլինթոնին` Դավութօղլուի հետ վերջինիս 40 րոպեանոց հեռախոսազրույցից հետո «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի մոտիվով - Ի՞նչ է, Թուրքիայի դեսպա՞նը քեզ պիտի գեղեցկացնե£ Պետբյուջեն թալանողների տրամաբանությունը - Հիանալի է, հանգիստ գողանում ենք£ 10¬ից հինգ դեպքում բռնվում ենք, գողոնը ետ վերադարձնում, հինգ դեպքում չենք բռնվում և «մարսում» - բարգավաճում ենք£ Կառավարության «երգը»` ճգնաժամի հաղթահարման առիթով հփՈրՑՖպ ոսՌջՍՏ, րփՈրՑՖպ ՊՈսպՍՏ ժչՏ վՈռՑՌ ՑՐցՊվՏ Ռ սպչՍՏ... Թուրքիայի իշխանությունների դժգոհությունը` ժամանակի արագ ընթացքից - Աչքդ փակում¬բացում ես, Ապրիլը գալիս-չոքում է դռանդ£ Ժողովրդի տրտունջը կամ դժբախտ երջանկություն - Ախր ոնց երջանկանանք բյուջեի մուտքերի ավելացումով, Երբ դժբախտանում ենք ահասարսուռ գներին նայելով£ Դավութօղլուի սպասվելիք ելույթը ԱՄՆ հայկական համայնքի առջև կամ երեսպաշտության գլուխգործոց - Ես չեմ «հասկանում», թե դուք ինչո՞ւ եք լքել ձեր պատմական հայրենիքը և հարյուր հազարներով գաղթել ԱՄՆ, բայց հաստատ գիտեմ, որ դարասկզբի «կռիվների» ժամանակ մի քանի թուրք ընտանիքներ ապաստան են տվել «պատահականորեն» որբացած մի քանի մանուկների£ Ժողովրդական ասույթի ոճով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճի տեղում եկեղեցի կառուցելու կողմնակիցները ճարտարապետների միությանը նամակ են գրել հետևյալ բովանդակութ յամբ. «Ձեզանից Պողոս-Պետրոս դուրս չի գա, բայց Վարչապետից` «դուրս կգա»£ Կինեմատոգրաֆիստների միության հայտարարությունը Հասարակության ամենաաղքատ խավի ներկայացուցիչները, ովքեր չեն դիմանում ապրանքների գների աճին, հրավիրվում են նկարահանվելու «Կյանքի գինը-2» նոր հեռուստասերիալում£ Ժողովրդի մեկ բառանոց, հեգնախառն արձագանքը նպաստների և թոշակների աննշան բարձրացման առիթով «12 աթոռ» 2010 - «ԻպսպջվՏ! ! !»

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ